ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ է ճիշտ տեղեկություններ փոխանցել կրոնական և ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի մասին. ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 6-ին մասնակցել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կազմակերպած ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությանը կրոնական և ազգային փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայով։

ՄԻՊ-ից հայտնում են, որ մրցանակաբաշխությանը բացման խոսքով հանդես են եկել  Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Յուրաքանչյուր հասարակության զարգացման գրավականն է համերաշխությունը, որի ձևավորող տարրերից է հարգանքը կրոնների և ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Այս հարցերում տեղեկատվության պակասը ձևավորում է  կարծրատիպեր, որոնք էլ առաջ են բերում անհանդուրժողականություն և, անգամ, ծայրահեղական դրսևորումներ:

Նման արատավոր երևույթների բացառման կարևոր միջոցներից են լրագրողական լուսաբանումներն այս թեմաների վերաբերյալ: Անհրաժեշտ է լրագրողական պրոֆեսիոնալ աշխատանքով մարդկանց շարունակաբար ճիշտ տեղեկություններ փոխանցել կրոնական և ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի մասին: Այս նուրբ ու զգայուն հարցերում լրագրողական աշխատանքը պետք է լինի միայն խրախուսելի»,- մրցանակ հանձնելիս ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը մրցանակաբաշխության ժամանակ նշել է, որ մրցույթը նպատակ ունի խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը։

Մրցանակաբաշխությունն իրականացվում է 2015 թվականից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular