ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են լեզվի քաղցկեղի ախտանշաններն ու զարգացմանը նպաստող հիմնական գործոնները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեզվի քաղցկեղն այս հիվանդության համեմատաբար քիչ հանդիպող տեսակներից մեկն է, սակայն այն այնուամենայնիվ շարունակում է համարվել ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, որը ժամանակին չհայտնաբերելու և բուժումը չսկսելու դեպքում կարող է դառնալ մահվան պատճառ։ Սա այն հիվանդություններից է, որոնց վաղ ախտորոշումը զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, ուստի հիվանդության մասին հուշող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է։

Բրիտանական Cancer Research UK կազմակերպության ուռուցքաբանները ներկայացրել են քաղցկեղի այս տեսակի մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնք ժամանակին նկատելը կօգնի հնարավորինս շուտ սկսել բուժումն ու կանխել հետագա բարդացումը:

Բորբոքման կայուն օջախ

Լեզվի քաղցկեղի դեպքում լեզվի վրա կարող են ի հատ գալ բորբոքման օջախներ, որոնք շատ երկար ժամանակ չեն բուժվում: Նման դեպքերում բորբոքված հատվածը կարող է ունենալ կարմիր կամ սպիտակ բծի տեսք, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Նորագոյացություններ

Լեզվի քաղցկեղի մասին հուշող մյուս հավանական ախտանշանը նորագոյացությունն է, որը կարող է ունենալ խոցի, պնդացման կամ ելուստի տեսք և չապաքինվել երկար ժամանակ: Փորձագետների խոսքով՝ չարորակ նորագոյացությունները կարող են ի հայտ գալ ինչպես լեզվի վրա, այնպես էլ դրա տակ, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

Արյունահոսություն

Ինչպես փաստում են ուռուցքաբանները, չարորակացման գործընթացի հետևանքով լեզուն կարող է շատ ավելի զգայուն դառնալ ու հեշտությամբ արյունահոսել անգամ չնչին վնասվածքի դեպքում, ուստի նման ախտանշան նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել:

Ինչն է նպաստում լեզվի քաղցկեղի զարգացմանը

Մասնագետների խոսքով՝ վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ հիվանդության զարգացման հավանականությունը բարձրացնում են վատ սովորությունները, մասնավորապես, ծխախոտի գործածությունն ու ալկոհոլային խմիչքների չարաշահումը: Բացի այդ, բավական լուրջ ռիսկային գործոն կարող է հանդիսանալ նաև մարդու պապիլոմավիրուսով վարակումը, ուստի այս վիրուսի առկայութան դեպքում հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել ու կանոնավոր պրոֆիլակտիկ բուժզննում անցնել:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular