ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահներն Արցախում ավելի քան 2 հազար մարդասիրական ակցիա են իրականացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնը Ղարաբաղում ավելի քան 2000 մարդասիրական ակցիա է իրականացրել` կարիքավորներին տրամադրելով առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերքի հավաքածուներ, ավելի քան 30,2 տոննա ընդհանուր քաշով դեղորայք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել ԼՂ ավելի քան 1500 բնակչի։ Հիվանդանոցներին և գյուղական բուժկետերին առաջին անհրաժեշտության 2810 կգ դեղորայք, հակաբորբոքային միջոցներ, վիրակապական նյութեր և այլ գույք է հատկացվել։ Քաղաքային հիվանդանոցներին է փոխանցվել բժշկական տարբեր սարքավորումների ավելի քան 600 միավոր», – գրված է հաղորդագրության մեջ։

Վերականգնվել է ավելի քան 80 կմ էլեկտրահաղորդման գիծ, ավելի քան 30 տրանսֆորմատորային ենթակայան, ինչը թույլ է տվել էլեկտրականությամբ ապահովել 63 բնակավայր։ Նոր ջրատարների անցկացման շնորհիվ 14 բնակավայր ապահովվել են ջրով։

Ռուս խաղաղապահները սահմանազատման գծի մոտ գտնվող վանքեր են ուղեկցել ավելի քան 1750 ուխտավորի։

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուս ռազմական ինժեներների և Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները չպայթած ռազմամթերքից մաքրել են ընդհանուր առմամբ 2165 հա տարածք, 657,3 կմ ճանապարհահատված, 1 892 շենք, այդ թվում 30 սոցիալական կարևոր նշանակության օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են 25 640 պայթյունավտանգ առարկա։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular