ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հուլիսի 7

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Փոքրիկ դժվարություններ կարող են ծագել, բայց շատ անհանգստանալու կարիք չկա: Պահպանեք լավատեսական տրամադրությունը: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, չնայած՝ ոչ միանգամից: Համառությունն այսօր շատ օգտակար հատկանիշ կլինի:

Կարևոր կլինի դատարկ բաների համար չանհանգստանալը: Այսօր դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ կվշտանաք այնպիսի բաների պատճառով, որոնց վրա չեք կարող ազդել: Մտերիմները կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը, բայց երբեմն նրբանկատ չեն լինի: Երբեմն դուք կվիրավորվեք, բայց սովորաբար՝ ոչ երկար ժամանակով: Օրվա վերջին բոլոր խնդիրները կմնան անցյալում, հարաբերությունները կրկին ներդաշնակ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Խուսափեք խառնաշփոթից ու շտապողականությունից: Օրը հաջող և արդյունավետ կանցնի, եթե չշտապեք ու չհուզվեք, սովորական ռիթմով գործեք: Հաճախ ավելի օգտակար կլինի նախկինում կազմած ծրագրին հետևելը, քան իմպրովիզներ անելն ու ոտքի վրա ինչ-որ բան հորինելը:

Հնարավորություն կունենաք շատ բաների մասին զրուցել մտերիմների հետ, քննարկել ոչ վաղ անցյալի իրավիճակները: Ամեն անգամ չէ, որ նման զրույցները հաճելի կլինեն, բայց դրանք օգուտ կտան. դուք ավելի լավ կհասկանաք ձեզ ու ձեզ շրջապատողներին: Բացի այդ, պարզ կդառնա՝ ինչպես խուսափել ապագայի խնդիրներից ու վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, այնպես որ՝ բոլոր կարևոր, լուրջ ու շտապ գործերը լավ է առավոտվա համար ծրագրեք: Այդ հատվածը հրաշալի կլինի ինչպես ինքնուրույն աշխատանքի, այնպես էլ համագործակցության համար: Դուք լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ նախկինում վիճում էիք:

Բայց օրվա երկրորդ կեսն էլ հաճելի կլինի: Հանգստանալու, սիրելի գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Դրանցից մեկը կարող է սիրային շարունակություն ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կենտրոնանալը սովորականից բարդ կլինի, իսկ միապաղաղ գործերով զբաղվել կծուլանաք: Դուք ուրախությամբ ձեր հոգսերը կկիսեիք մեկ ուրիշի հետ, բայց կամավոր օգնականներ մինչև երեկո հորիզոնում չեն հայտնվի, այնպես որ՝ հավաքեք ուժերն ու սկսեք ինքնուրույն գործել:

Հիշեք, որ ցանկացած կարևոր որոշում արժե մի քանի անգամ մտածել: Գաղափարները, որոնք հանկարծակի առաջ կգան ու լրիվ հանճարեղ կթվան, իրականում այդքան էլ լավը չեն լինի: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք մտորելու, ավելի շատ տեղեկատվություն հավաքելու համար ու կհասկանաք՝ ինչպես է լավ գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը գրավիչ սկիզբ կունենա: Ձեզ անսովոր, հիշարժան հանդիպումներ, գրավիչ գործեր, զարմանալի իրադարձություններ են սպասվում: Տեղի ունեցողի պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Բայց դուք դրա համար միայն ուրախ կլինեք. իմպրովիզներ անելն ավելի հետաքրքիր կլինի, քան ավելի վաղ մտածածն անելը:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Ամեն րոպե ինչ-որ տեղ շտապելու կարիք չի լինի, կարող եք մի փոքր հանգստանալ: Լավ ժամանակ է ձեզ ու ձեր մտերիմներին ուրախացնելու համար: Ձեզ համար դժվար չի լինի բոլորին հետաքրքրող զվարճանքներ հորինելը: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է և՛ ձեր, և՛ մյուսների համար: Դուք կհասցնեք ոչ միայն հրաշալի գլուխ հանել սեփական գործերից, այլև օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հնարավորություն կունենաք պատասխան ծառայություններ մատուցել նրանց, ովքեր ժամանակին դժվար պահին աջակցել են ձեզ: Դուք ոչ ոքի թույլ չեք տա չարաշահել ձեր բարությունը, դրա հետ միասին բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք:

Հաջողությամբ կլուծվեն այն հարցերը, որոնց շուրջ վերջին շրջանում ստիպված էիք շատ մտորել: Եթե ֆինանսական դժվարությունների էիք բախվել, ապա այսօր կհասկանաք՝ ինչպես վերջ տալ դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շփումների համար հրաշալի օր է: Եթե պետք է ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնեք, աշխատեք գոնե մինչև կեսօր հանդիպել կամ գոնե զրուցել այդ մարդու հետ: Ցանկացած հարց ցանկալի է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Այդպես բոլորին դուրեկան լուծումներ ավելի արագ կգտնվեն:

Գործերն այնքան շատ չեն լինի, որքան սպասում էիք, ժամանակ կմնա նաև հանգստի և ինչ-որ անօգուտ, բայց հաճելի զբաղմունքի համար: Ընկերները հաճույքով կընկերակցեն ձեզ, եթե որոշեք զբոսանքի կամ ուղևորության մեկնել: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի շտապեք: Սա վատ օր չէ, բայց անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար արժե համբերությամբ զինվել: Երբեմն դժվար կլինի բարենպաստ պահին սպասելը, բայց եթե սկսեք ժամանակից շուտ գործել, ապա չափից դուրս շատ ուժեր զուր կվատնեք: Շրջապատողների խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն և միայն կշեղեն, իսկ ահա ինտուիցիայի ձայնին արժե լսել:

Երեկոն հրաշալի գաղափարների ժամանակ կլինի, որոնք իրագործման տեսանկյունից հեշտ ու շատ օգտակար կլինեն: Որոշ Կարիճներ անսպասելի կմտածեն, թե ինչպես կարելի է թեթևացնել իրենց ու իրենց մտերիմների կյանքը: Ինչ-որ բան կարելի է անհապաղ իրագործել, իսկ ինչ-որ բան էլ կարող է սպասել վաղվան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Եթե ուզենաք այսօր ինչ-որ կարևոր և օգտակար բան անել, դրան հենց առավոտվանից անցեք. այդ ժամանակ արդյունքը երկար չի սպասեցնի: Ինչքան օրն առաջ գնա, այնքան հաճախ ստիպված եք լինելու շեղվել դատարկ բաների վրա, այնքան համառորեն շրջապատողները կխառնվեն ձեր գործերին:

Օրվա երկրորդ կեսի համար արժե ինչ-որ հաճելի բան ծրագրել. դրական հույզերը ձեզ չեն վնասի: Արժե շփվել ընկերների հետ, որոնք ձեզ լավ գիտեն ու լավ են հասկանում: Հենց նրանց աջակցությունը օգտակար կլինի: Ցանկացած լուրջ հարցի քննարկում լավ է հետաձգեք. դրանց համար հիմա ամենահարմար պահը չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Թեթև, հաջող օր է: Հաճախ համարյա առանց դժվարության կհաջողվի հասնել նրան, ինչը մեկ ուրիշ ժամանակ համառ աշխատանք կպահանջեր: Շատերը պատրաստ կլինեն ձեզ օգնել և հատուկ համախոհներ փնտրելու կարիք չի լինի. բավական կլինի ընտրեք նրանց, ովքեր աջակցություն են առաջարկում: 

Անսովոր գաղափարներ ու ծրագրեր շատ կլինեն: Շրջապատողներին դրանք երբեմն տարօրինակ կթվան, բայց հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի քննադատել ձեզ, տհաճ նկատողություններ անել: Դուք հմայիչ կլինեք, իսկ մարդիկ կնախընտրեն ընկերություն անել ձեզ հետ, այլ ոչ թե վիճել: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալների, անսպասելի նվերների և ուշադրության նշանների ժամանակ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Սեփական գործերը ձեզ շատ հետաքրքիր կթվան, բայց օգտակար կլինի նաև ուրիշների գործերին ուշադրություն հատկացնելը: Հիշեք, որ այսօր ուրիշներին օգնելով՝ դուք կամրապնդեք սեփական դիրքերը: Ձեր մեծահոգի արարքներն աննկատ չեն մնա: Հաճախ հենց դրանց շնորհիվ ձեզ կնկատեն մարդիկ, որոնց վրա մեկ անգամ չէ, որ փորձել եք լավ տպավորություն թողնել:

Լուծում պահանջող հոգսերն ու հարցերը սովորականից շատ կլինեն: Դա հատկապես նկատելի կլինի օրվա կեսին, երբ ամեն րոպեն հաշվի մեջ կլինի: Ցանկալի չէ օգնության դիմելը: Միայնակ գործելով՝ դուք արագ կհասնեք դրված նպատակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել ու չբարկանալ: Հենց առավոտվանից խաղաղասիրաբար տրամադրվեք. այդպես արդեն օրվա կեսին նոր համախոհներ, օգնականներ կգտնեք, որոնց շնորհիվ արագ կլուծեք խնդիրները: Լավ է խուսափեք վեճերից: Դրանք թույլ չեն տա գտնել ճշմարտությունը, իսկ ահա բոլորի տրամադրությունը կարող են փչացնել:

Օրվա երկրորդ կեսին ձեզ մոտ ավելի լավ կստացվի երազելը, քան կոնկրետ ծրագրեր կառուցելը: Մտածածն իրագործելուն անցնելուց առաջ համոզվեք, որ դա ընդհանրապես հնարավոր է: Ընկերներն ու մյուս մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, հրաշալի խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular