ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիրքերից իջել ա, ասել ա՝ վատ եմ զգում, դոշերիս էս մասը վառվում ա. հանկարծամահ եղած զինծառայողի քույր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

NEWS.am-ը գրում է.

ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մայիսի 29-ին հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանը դիրքերից իջնելուց հետո է հանկարծամահ եղել։

NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Ինա Մոսիյանը, պատմեց, որ եղբայրը դիրքերից իջնելուց հետո, ծառայակիցներին ասել է, որ իրեն վատ է զգում, սրտխառնոց ունի, մինչեւ բուժօգնություն են կանչել՝ մահացել է։

«Դիրքերից իջել ա, որ պիտի գնա լողանա, ասել ա՝ ես վատ եմ զգում, դոշերիս էս մասը վառվում ա, սիրտս խառնում ա։ Բուժօգնություն են կանչել, մինչեւ հասցրել են՝ մահացել ա։ Բայց երեխուն կարային փրկեին, որովհետեւ մարդը սիրտ խառնելուց հաստատ չի մահանում: Էնքան ուշեն հասել, որ երեխեն արդեն մահացած է եղել, կարային օգնեին ու ինքը հիմա մեր կողքին լիներ»,-ասաց նա։

Ինա Մոսիյանի խոսքով՝ Սուրենը սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել, բայց բանակ զորակոչվելուց առաջ բուժզննումների ընթացքում մի քանի հիվանդություն է հայտնաբերվել նրա մոտ. «Երիկամներն էին ցավում, բանակ զորակոչվելուց առաջ գրել էին, որ երեք հատ առողջական խնդիր ունի, բայց հետո վերջին կամիսիան գնաց, ասացին դու բանակի ենթակա ես, ձեռը բռնին ու ասին՝ կգնաս բանակ»։

Ինան պատմեց, որ վերջին անգամ երկու օր առաջ է խոսել եղբոր հետ. «Ասաց որ լավ է, ոչ մի խնդիր չկա, թե ոնց ինքը մահացավ՝ մութ ա»։

Նշենք, որ Սուրեն Մոսիյանի հուղարկավոությունը տեղի կունենա այսօր՝ Արտաշատում։

Հիշեցնենք, որ Սուրեն Մոսիյանը Բաքվից գաղթած փախստականի ընտանիքից էր։ Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը:

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular