ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուլիսի 13-ից կսահմանափակվեն Բագրատաշենի, Գոգավանի-Պրիվոլնոյեի, Այրում-Ջիլիզայի, Բավրայի և Մեղրիի մաքսային կետ-բաժիններում իրականացվող մաքսային գործառնությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի 2021թ-ի հուլիսի 2-ի թիվ 655-Լ հրամանի հրամանի համաձայն, հուլիսի 13-ից սկսած Հայաստանի Հանրապետության Բագրատաշենի, Գոգավանի-Պրիվոլնոյեի, Այրում-Ջիլիզայի, Բավրայի և Մեղրիի մաքսային կետ-բաժիններում կարող են իրականացվել բացառապես անձնական օգտագործման ապրանքների, «արտահանում», «վերաարտահանում», «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված և (կամ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները: Նշված ընթացակարգերից տարբերվող մաքսային ընթացակարգերով անձնական օգտագործման ապրանք չհանդիսացող ԱՏԳ ԱԱ 01-08 ապրանքային խմբերում դասակարգված (կենդանի կենդանիներ, ձկնեղեն, մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն և այլն) շուտ փչացող ապրանքների մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները նույնպես կիրականացվեն մաքսային կետ-բաժիններում:

Մյուս բոլոր այլ դեպքերում՝ մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները կիրականացվեն Պետական եկամուտների կոմիտեի այն կառուցվածքային ստորաբաժանումում, որի գործունեության տարածքն ընդգրկում է տեղափոխվող ապրանքների նշանակման վայրը կամ ՊԵԿ այն կառուցվածքային ստորաբաժանումում, որը հանդիսանում է մաքսային կետ-բաժինն ընդգրկող մաքսատուն-վարչությունը՝ ТТ ИМ տեսակի «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագրի հիման վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular