ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական ակցիաներ են իրականացրել Արցախի Հաթերք գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մարդասիրական-բժշկական ակցիա են կազմակերպել Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում:

Նշվում է, որ ռազմական բժիշկները գյուղի հիվանդանոցի մոտ շարժական մոդուլ՝ դաշտային բժշկական կետ են տեղակայել տեղի բնակիչներին ընդունելու ու որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Բնակիչները սպասում էին ռուս ռազմական բժիշկների գալուն:

 

«Մենք մոտ 1600 բնակչություն ունենք՝ երեխաների ու ծերերի հետ։ Չորս բժիշկ կա՝ երկու թերապևտ, երկու մանկաբույժ: Կարծես թե գլուխ հանում ենք, բայց նեղ մասնագետների պահանջ կա, հատկապես ակնաբույժի ու քիթ–կոկորդի մասնագետի պակաս կա», - ասել է Հաթերքի գյուղական տեղամասի հիվանդանոցի վարիչ Ալեք Մակյանը։

Բուժզննման ընթացքում հատուկ նշանակության ջոկատի բժիշկները խորհրդատվական և որակյալ բուժօգնություն են ցուցաբերել գյուղի մոտ 200 հիվանդի: Բացի այդ, բոլոր ցանկացողները կարողացել են կորոնավիրուսի ՊՇՌ-թեստ հանձնել։

«Հաթերք բնակավայրի բնակիչները դիմել են մարդասիրական օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Որոշում է կայացվել գնալ մասնագետների կազմով՝ ակնաբույժ, օտոլարինգոլոգ, վնասվածքաբան, սրտաբան, այդ բնակավայրի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար», - ասել է բժշկական ջոկատի պետ Մարատ Խատագովը:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն իրենց հերթին բազմազավակ ընտանիքներին, հարկադիր տեղահանվածներին ու կարիքավորներին պարենային ապրանքներ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք շորեր ու  խաղալիքներ են տրամադրել:

«Այսօրվա ակցիայից օգտվել է 61 ընտանիք, նրանցից 30–ը՝ հարկադիր վերաբնակեցվածներ են, 20–ը՝ բազմազավակ ընտանիքներ, որտեղ 5 և ավելի երեխա կա, մնացածը՝ անբարենպաստ պայմաններում հայտնված ընտանիքներ», – հայտնել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Հումանիտար ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ փոխանցվել է յոթ ու կես տոննա բեռ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular