ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 6)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Համբույրի համաշխարհային օր, Մալավի՝ Անկախության օր, Կոմորյան Կղզիներ՝ Անկախության օր, Չեխիա՝ Յան Հուսի օր, Լիտվա՝ Մինդաուգասի թագադրության օր, Ֆինլանդիա՝ Էյնո Լեյնոյի օր, Տիբեթցիների սփյուռք՝ 14-րդ Դալայ Լամայի ծննդյան օր, Դանիա՝ Ֆրեդերացիայի ճակատամարտի օր, Ղազախստան՝ Մայրաքաղաքի օր, Իսպանի Սան-Ֆերմին փառատոնի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1820 – ծնվել է մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը:

1879 – ծնվել է հայկական ծագում բալերինա խորհրդային բալետի արտիստուհի, բալետմայստեր, մանկավարժ և պարուսույց Ագրիպինա Վահանովան։

1888 – ծնվել է իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանը։

2001- տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը:

2004 - բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ներկայացուցիչները նախագահի աշխատակազմի համապատասխան բաժին են վերադարձրել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով տիկին Սիլվան պարգևատրվել էր 1998 թվականին: 

2005 - գիշերը պայթեցվել է Հարավային Կովկասը մատակարարող մայր գազատարը Մոզդոկ-Կազիմագոմետ հատվածում (Դաղստան):

2009 - Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դիմումը քաղաքացիություն շնորհելու խնդրանքով:

2010 - տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոկենտրոնի համացանցային կայքի շնորհանդեսը:

2012 - չորս ամիս տևած ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է իր մասնակցությունը Կոսովոյում իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելությանը, և «Զվարթնոց» օդանավակայանից Կոսովո է մեկնել 35 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների ստորաբաժանումը:

2015 - էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները ակցիան են իրականացրել Բաղրամյան պողոտայում, ոստիկանները քշել են ցուցարարներին, Բաղրամյանում երթևեկությունը վերականգնվել է։

2016 - «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատել է դորթմունդյան «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը։

2018 - «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մոտ երկու տասնյակ անդամները անժամկետ նստացույց են սկսել Մայր աթոռ Սուրբ էջմիածնի դիվանատանը, որտեղ գտնվում է կաթողիկոսական գրասենյակը և Մայր աթոռի քարտուղարությունը:

2019 - Արարատի մարզում, Երասխ-Երևան ճանապարհին տեղի է ունեցել ողբերգական վթար, որի հետևանքով երթուղային «ԳԱԶԵԼ»-ի 6 ուղևորներ զոհվել են, իսկ 12-ը ստացել վնասվածքներ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1189 - Ռիչարդ Առյուծասիրտը դարձել է Անգլիայի թագավոր։

1415 – չեխ բողոքական Յան Հուսին այրել են խարույկի վրա։

1439 - Հռոմի պապ Եվգենի 4-րդը և Բյուզանդիայի կայսր Հովհաննես 8-րդը ստորագրել են Ֆլորենցիական ունիան, որի շնորհիվ ստեղծվել է հռոմակաթոլիկ եկեղեցին։

1535 – անգլիացի հումանիստ, լորդ-կանցլեր Թոմաս Մորը մեղադրվել է պետական դավաճանության մեջ և ենթարկվել մահապատժի։ Հետագայում նա դասվել է կաթոլիկ սրբերի դասին։

1630 – Երեսնամյա պատերազմի ընթացքում շվեդների 4000-անոց զորքը ափ է իջել Գերմանիայում։

1661 - Անգարա գետի աջ ափին՝ Իրկուտա գետի միացման հատվածում հիմնադրվել է Իրկուտսկ քաղաքը։

1710 - Մեյսոնում (Սաքսոնիա) հիմնադրվել է Եվրոպայում ճենապակու առաջին  մանուֆակտուրան, որտեղ ստեղծել են արտադրել Մեյսենյան ճենապակի։

1785 - դոլարը դարձել է ԱՄՆ-ի ազգային արժույթ։

1850 – ծնվել է ռուս կայսր Նիկոլայ 1-ինը։

1854 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը։

1885 – Լուի Պաստյորը առաջին անգամ պատմության մեջ կատաղության դեմ պատվաստում է իրականացրել:

1893 – վախճանվել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը։

1905 - Լոնդոնի ոստիկանները Սենտ-Լուիսի ոստիկաններին են հանձնել Ջոն Ուոկերի մատնահետքերը, որը Ամերիկայի և Եվրոպայի միջև իրականացրած առաջին կասկածվող հանցագործի մատնահետքերի փոխանակումն է։

1918 - Մոսկվայում ձախ էսեռները ապստամբություն են սկսել։

1938 – հայտնաբերվել է Յուպիտերի անկանոն արբանյակ Լիսիստեյան:

1940 – ծնվել է Ղազախստանի 1-ին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

1946 – ծնվել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը:

1946 – ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Սիլվեստր Ստալոնեն:

1947 – ԽՍՀՄ-ում սկսվում է ԱԿ-47 ինքնաձիգի արտադրությունը:

1957 - Ալթեա Գիբսոնը դարձել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հաղթած առաջին սևամորթ մարզիկը։

- առաջին անգամ հանդիպել են Ջոն Լենոնն ու Փոլ Մաքքարթնին։

1964 - Մալավին հռչակել է իր անկախություն Միացյալ Թագավորությունից։

1971 – վախճանվել է ամերիկացի ջազ երաժիշտ Լուի Արմսթրոնգը։

1973 - Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը։

1975 - Կոմորյան Կղզիներն անկախություն են ստացել Ֆրանսիայից։

1995 – Բոսնիական պատերազմի ընթացքում Ռատկո Մլադիչի սերբական զորքերը Սրեբրենիցայում կոտորել են ավելի քան 8000 բոսնիացիների։

1997 - Ղազախստանի խորհրդարանը հաստատել է մայրաքաղաքը Ալմա-Աթայից Ակմոլու տեղափոխելու որոշումը։

 2013 - Քվեբեկում բենզինատար գնացքի պայթյունից զոհվել է 47 մարդ և ավերվում է Լաք Մեգանթիք գյուղի 30 տուն։

2018 - մահապատժի է ենթարկվել «Աում Սենրիկյո» տոտալիտար աղանդի հիմնադիր և առաջնորդ Սյոկո Ասխարան։

2020 - վախճանվել է իտալացի կոմպոզիտոր և խմբավար Էնիո Մորիկոնեն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular