ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան...Զելենսկին նշել է` որ երկրների հետ է Կիևը զարգացնելու հարաբերությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել «Ուկրաինա 30. Միջազգային քաղաքականություն» համաժողովում`նշելով այն երկրները, որոնց հետ Ուկրաինայի համար ձեռնտու է լինել ընկերներ, գրում է lenta.ru-ն:

Ուկրաինայի ղեկավարն այդ երկրների շարքն է դասել՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Թուրքիան, Չինաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Ադրբեջանը, Վրաստանը և Ռումինիան:

Զելենսկին կոչ է արել նաև պահպանել հարաբերությունները Բրազիլիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ:

«Մենք մեր հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ հասցրել ենք ռազմավարական գործընկերության մակարդակի: Մենք ուժեղացնում ենք մեր գործընկերությունն ու բարեկամությունը Թուրքիայի հետ: Մենք խորացնում ենք հատուկ համագործակցությունը Կանադայի հետ: Մենք զարգացնելու ենք ռազմավարական փոխշահավետ հարաբերություններ շատ երկրների ՝ Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի հետ: Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և մի շարք այլ պետություններ, որոնց հետ մենք կառուցում ենք նշանակալից ռազմավարական փոխգործակցություն», - ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular