ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայալեզու նյութեր կարդալու միտումը նվազել է. Սերոբ Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ընդունելության քննությունների նախնական պատկերը արդեն հայտնի է։ Այս թեմայով զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ Հարցին, թե ինչպիսին է նախնական պատկերը  փորձագետը պատասխանել է․ «Համավարակի պայմաններին համապատասխանեցված կրթության և ընդունելության քննությունների կազմակերպման համատեքստում չենք կարող ամբողջական ու իրական պատկեր արձանագրել, ինչպես սովորական տարիներին, բայց որոշ արձանագրումներ կարող ենք անել։ Այս տարի կարևոր էին «Հայոց լեզու», «Գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների ցուցանիշները, որովհետև կառավարությունը թիրախային նպատակ էր սահմանել, որ 2021-ին «Հայոց լեզու և գրականություն» ու «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննության միջին գնահատականը 15 միավոր կլինի։ Կառավարությունը նաև արձանագրել էր, որ 2018-ին «Հայոց լեզվի և գրականության» միջին միավորը եղել էր 12.2, իսկ «Մաթեմատիկայինը»՝ 11.5՝ 20 բալանոց համակարգում։ Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ «Մաթեմատիկայի» միջին միավորն այս տարի եղել է 10.47, իսկ «Հայոց լեզու և գրականություն» առարկայինը, 12.6, այսինքն՝ ոչ միայն չեն հասել թիրախին, դեռ մի բան էլ «Մաթեմատիկայի» միջին միավորն է նվազել։ «Հայոց պատմության» պարագայում ունենք շատ տարօրինակ բարձր միավորներ. դիմորդների մոտ 35%-ը ստացել է 18-20 միավոր։ Չեմ կարող ասել հստակ պատճառը, գուցե թեստն է հեշտ եղել, բայց եթե նման քաղաքականություն են որդեգրել, ապա պետք է պահպանել համաչափությունը, այսինքն՝ հեշտացնել բոլոր առարկաների թեստերը։ Համաչափության պահպանումը շատ կարևոր է, որովհետև այս տարի դիմորդներին հնարավորություն էր տրվել ընտրել կա՛մ հայոց լեզու, կա՛մ օտար լեզու։ Դիմորդների մեծ մասը ընտրել էր օտար լեզու, որովհետև օտար լեզվից ավելի հեշտ է բարձր միավորներ ստանալ, քան հայոց լեզվից»։

Հարցին թե, որն է խնդիրը, որ Հայոց լեզվի  միջին միավորը  չի հաղթահարել բավարարի շեմը մասնագետը պատասխանել է․ «Պատճառն այն է, որ հայոց լեզուն լավ իմանալու համար մարդիկ պետք է շատ կարդան, միայն պարապելով չէ։ Բայց եթե մենք այսօր հիմնականում կարդում ենք ֆեյսբուքյան գրառումներ, որոնց մի մասը լատինատառ է, մյուսն էլ՝ տառասխալներով, չենք կարող հայոց լեզվից լավ արդյունք ունենալ։ Հայալեզու նյութեր կարդալու միտումը նվազել է ընդհանրապես, դրա համար էլ ունենք այս արդյունքը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular