Գիտնականները նախազգուշացրել են պատվաստումների միջև ինտերվալի երկարեցման անթույլատրելիության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ Եկատերինբուրգի «Վեկտոր» վիրուսային ինֆեկցիաների հետազոտական ինստիտուտի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմյոնովը նախազգուշացրել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին և երկրորդ դոզանների միջակայքի ավելացման անթույլատրելիության մասին:
Ըստ գիտնականի՝ եթե պատվաստումների միջև անցնում է մինչև մեկուկես ամիս, ապա այն դառնում է անիմաստ, կարող է պահանջվել երրորդ կամ անգամ չորրորդ պատվաստում:
«Պատվաստվել ցանկացած պատվաստանյութով, բայց մեկ ամիս կամ մեկուկես ամիս երկար ընդմիջումով, հատկապես սեփական ցանկությամբ, այլ ոչ թե բժշկական հակացուցումների պատճառով, դա հիմք չէ մտահոգվելու, որ իմունային համակարգին հարված է հասցվել, բայց անհանգստանալու պատճառ է այն փաստի համար, որ պարզապես պատվաստումն անարդյունավետ է», - ընդգծել է Սեմյոնովը:
Նա բացատրել է, որ երկու-երեք շաբաթ ընդմիջումը պատահական չէ ընտրված, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է իմունային համակարգը բարձր զգայնության վիճակի մեջ ընկնում: Պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը թույլ է տալիս նրան «հիշել թշնամուն», որի հետ պետք է պայքարել: Իսկ եթե երկրորդ պատվաստումը ուշացվում է, ապա իմունային համակարգը «մոռանում է» հարուցիչին:
Ավելի վաղ Սկոլտեխի պրոֆեսոր Գեորգի Բազիկինը հայտարարել էր, որ COVID-19-ից մահացության նվազում տեղի չի ունենա վիրուսի էվոլյուցիայի պատճառով, այլ կլինի մարդկանց մոտ կորոնավիրուսի նկատմամբ որոշակի անընկալության զարգացման հետևանքով: Նա նշել է, որ SARS-Cov2 վիրուսի ցանկացած տարբերակի դեմ պատվաստանյութը պաշտպանում է մարդուն, գոնե կանխելով հիվանդության ծանր ընթացքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը