Դաշնակիցը թշնամու կողքին․ Ղրղզստանում բացվել է Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիային նվիրված ցուցահանդես
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinfoteka24.ru-ն գրում է, որ Բիշքեկի ղրղզա-թուրքական Մանաս համալսարանում բացվել է Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված «Հաղթանակը Ղարաբաղում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Ղրղըզստանում Ադրբեջանի դեսպան Գիդայաթ Օրուդժևը, Թուրքիայի դեսպան Ահմեդ Սադիկ Դողանը, Ղրղըզստանի խորհրդարանի պատգամավորներ, մի շարք դեսպանատների աշխատակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտնականներ, մշակույթի և արվեստի ոլորտի աշխատողներ, համալսարանի ուսուցիչներ, ուսանողներ, ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլն:
Ակնհայտ է, որ Ղրղզստանը մոռացել է, որ ինքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, որի շրջանակներում Բիշքեկը Հայաստանի ռազմական դաշնակիցն է: Չխոսելով անգամ Ադրբեջանի միջամտության պայմաններում իր դաշնակցին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին` պետք է նշել, որ առնվազն պաշտոնական դատապարտումների բացակայությամբ և շնորհավորելով Բաքվին Արցախի գրավման կապակցությամբ Բիշքեկը բացահայտ թշնամական դիրքորոշում է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ: Մինչ օրս ՀԱՊԿ-ն այնքան է վարկաբեկել իրեն, որ խոհեմ կլինի լուծարել այդ ռազմական բլոկը հետագայում ամոթի ու ծաղրուծանակի չենթարկելու նպատակով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
-ն գրում է, որ Բիշքեկի ղրղզա-թուրքական Մանաս համալսարանում բացվել է Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված «Հաղթանակը Ղարաբաղում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Ղրղըզստանում Ադրբեջանի դեսպան Գիդայաթ Օրուդժևը, Թուրքիայի դեսպան Ահմեդ Սադիկ Դողանը, Ղրղըզստանի խորհրդարանի պատգամավորներ, մի շարք դեսպանատների աշխատակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտնականներ, մշակույթի և արվեստի ոլորտի աշխատողներ, համալսարանի ուսուցիչներ, ուսանողներ, ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլն:
Ակնհայտ է, որ Ղրղզստանը մոռացել է, որ ինքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, որի շրջանակներում Բիշքեկը Հայաստանի ռազմական դաշնակիցն է: Չխոսելով անգամ Ադրբեջանի միջամտության պայմաններում իր դաշնակցին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին պետք է նշել, որ առնվազն պաշտոնական դատապարտումների բացակայությամբ և շնորհավորելով Բաքվին Արցախի գրավման կապակցությամբ Բիշքեկը բացահայտ թշնամական դիրքորոշում է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ: Մինչ օրս ՀԱՊԿ-ն այնքան է վարկաբեկել իրեն, որ խոհեմ կլինի լուծարել այդ ռազմական բլոկը հետագայում ամոթի ու ծաղրուծանակի չենթարկելու նպատակով: