ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշունը թեժ է լինելու․ ընդդիմությունը շանս ունի իշխանությանը զրկել հենարանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջիկա աշունը թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններ են սպասվում 494 համայնքներում։ 62 համայնքում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ, 149 համայնքում՝ ավագանու անդամի: Իսկ 283 համայնքում կլինեն և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի ընտրություններ: ՏԻՄ ընտրությունների մի մասը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, մյուս մասը՝ հոկտեմբերի 17-ին։ Գործող իշխանությունները զտիպված են գնալ Տիմ ընտրությունների, քանի որ մի շարք մեծ քաղաքներում և բնակավայրերում վաղուց լրացել է համայնքապետերի լիազորությունների ժամկետները, շատ համայնքներում էլ Փաշինյանն իր մերձավորներին ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել՝ այդկերպ պահպանելով և օգտագործելով վարչական ռեսուրսները։

Ընտրություններ են լինելու Լոռու մարզի Սպիտակ, Թումանյան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի Թալին քաղաքում։ Եթե Մեղրիի և Սիսիանի քաղաքապետերը «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով վերցնեն մանդատները, համայնքապետի ընտրություններ կկայանան նաև այդ համայնքներում։ Ընդհանուր առմամբ, ԿԸՀ-ն ձևավորելու է հազար ընտրատեղամաս, իսկ ողջ հանրապետությունում, հիշեցնենք, ԱԺ ընտրություններին ձևավորվել էր 2 հազար տեղամաս։ ՏԻՄ ընտրությունները լավ հնարավորություն էր ընդդիմադիր ուժերի համար՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը թուլացնելու համար։ Իր կազմից մրցունակ թեկնածուներ առաջադրելով և հաղթանակներ տանելով տարբեր խոշոր համայնքներում՝ արմատական ընդդիմությունը հնարավորություն կստանա ուժգին հարված հասցնելու ապիկար իշխանությանը։

Թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» դաշինքները մտադիր են բաց չթողնել այս հնարավորությունը, և թեկնածուներ են առաջադրելու տարբեր համայնքներում։ Այս իմաստով շատ կարևոր է միմյանց չխանգարելու հանգամանքը։ Ընդդիմությունը պետք է հստակ ճանապարհային քարտեզ գծի՝ տարբեր համայնքներում մրցունակ թեկնածուներ առաջադրելու, ընդհանուր ուժերով Փաշինյանի իշխանության դեմ պայքարելու համար։

Արթուր Շմավոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular