ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն պաշտոնապես մերժեց Հայաստանին․ ի՞նչ արձագանք կտա Փաշինյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամիսներ տևած տվայտանքներից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերջապես որոշեց պատասխանել և պաշտոնապես մերժեց Հայաստանի դիմումը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, թե ՀԱՊԿ ներուժը կարող է օգտագործվել միայն ագրեսիայի դեպքում, իսկ Սյունիքի պարագայում գործ ունեն միայն «աննշան» սահմանային միջադեպի հետ։ Հայկական կողմն, ըստ էության, բովանդակային պատասխան չի տվել այս վիրավորանքին։ Իշխանությունների կոմպետենտության բացակայության մասին է խոսում այն փաստը, որ մեր երկիրը պատրաստ չէր նման պատասխանի, և այժմ չգիտեն, թե ինչպես արձագանքեն։ ՀԱՊԿ-ին կոշտ արձագանքելու դեպքում կարող են զայրացնել ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, իսկ չպատասխանելը, մեղմ ասած, անհեթեթ կդիտվի։ Արդյունքում արձագանքեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Անփորձ այս առանձնյակը «Ազատության» եթերում հայտարարել է, թե Զասի հայտարարությունը տարօրինակ է։ Արձանագրելով, որ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ այսպես ասած ռազմական գործողություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը առկա սպառնալիքի դեպքում, Ռուբինյանը որևէ բառով չի նշում, թե ինչպես է արձագանքելու Հայաստանը հասցված վիրավորանքին և պարտականությունների չկատարմանը։ Ընդամենը հայտարարել է, թե Հաաստանը շարունակելու է աշխատանքներ տանել ՀԱՊԿ-ի հետ։ Մի կողմ թողնենք, որ Հայաստանում արտաքին քաղաքականությամբ զբաղվում են Ռուբինյանի որակի գործիչները, որոնք նույնիսկ սեփական երկրի շահերն են ստորադասում։ Մեր երկիրը նույնիսկ ԱԳՆ չունի՝ համապատասխան պարզաբանումներ պահանջելու համար։ Միգուցե, ԱԳ նախարարի և փոխնախարարների ազատումը, արտաքին քաղաքական գերատեսչությունը պարզապես ջախջախելը հենց այս նպատակով էր, որ Փաշինյանի իշխանությունն իրեն հասցված այս ապտակն էլ կարողանա սղացնել։ Փաստացի, մեր իշխանությունը այս հարվածն էլ կուլ կտա, ինչպես բազմաթիվ այլ հարվածներ է կուլ տվել։

Նարեկ Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular