ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը շարունակում է քանդել Զինված ուժերը․ նոր թիրախը գեներալ Խաչատուրովն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարացնել N զորամասի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը, և հուլիսի 7-ից նա զորացրվելու է և լքելու զինված ուժերը։ Գրիգորի Խաչատուրովը ՀՀ երկարամյա ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդին է, 2020 թվականի հունիսին Տավուշում մարտական գործողությունների ժամանակ հենց նրա ղեկավարած ստորաբաժանումն էր իրականացրել հաղթական գործողությունը, որը 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանի հպարտության գլխավոր աղբյուրն էր դարձել։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ էր Խաչատուրովի ղեկավարած ստորաբաժանումն անառիկ է պահել Տավուշի սահմանները, թշնամին այդ ուղղությամբ հարձակումներ չի ձեռնարկել՝ հրաշալի հասկանալով, որ այդ ուղղությամբ հայկական դիրքերն ամուր են, հրամանատարն էլ պինդ զինվորական է և չի ընկրկի։

Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց հետո քրեական հետապնդման էին ենթարկում, փորձեցին կալանավորել։ Յուրի Խաչատուրովը նաև ակտիվորեն մասնակցում էր ընդդիմադիր հիմնական ուժի՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավին։ Հոր նկատմամբ իշխանության հետապնդումները, սակայն, չխանգարեցին Գրիգորի Խաչատուրովին փայլուն ծառայություն իրականացնել՝ հանուն Հայաստանի Հանրապետության, չխառնվել քաղաքական գործընթացներին, կատարել միայն զինվորական պարտականությունները։ Խորհրդարանական ընտրություններում ևս Գրիգորի Խաչատուրովը ապօրինություններով աչքի չի ընկել։ Սա է թերևս պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ազատվել անվանի գեներալից, նրա փոխարեն նշանակել վստահելի և իր ապօրինություններն անմռունչ կատարող որևէ խամաճիկի։ Հատկապես հիմա, երբ կրկին խոսակցություններ են շրջանառվում Տավուշի անկլավային տարածքները Ադրբեջանին վերադարձնելու՝ Փաշինյանի պարտավորությունների մասին, Գրիգորի Խաչատուրովի ներկայության պայմաններում բարդ կլինի գլուխ բերել հայրենադավ այս գործարքը։ Եվ այժմ Խաչատուրովից ազատվելու հապշտապությունը վկայում է, որ Ադրբեջանին հաճոյանալու համար Փաշինյանը շտապում է։ Շտապում է քանդել հայկական բանակը, ազատվել հայրենասեր և ամուր զինվորականներից։ Օրեր առաջ էլ զորացրեցին Ագարակի զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանին, ով նույնպես օրինակելի և փորձառու հրամանատար էր։ Բոլոր այս դեպքերը փաստում են՝ կանգնած ենք վտանգավոր զարգացումների առաջ։

Արմեն Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular