ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադայի արևմտյան շրջաններում ավելի քան 130 ակտիվ հրդեհ կա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադայի արևմտյան շրջաններում ռեկորդային շոգի հետևանքով ավելի քան 130 անտառային հրդեհ է գրանցվել, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ Կանադայի դաշնային կառավարությունը հայտարարել է՝ Բրիտանական Կոլումբիայում հրդեհները վերահսկող արտակարգ իրավիճակների աշխատակիցներին օգնելու նպատակով ռազմական ինքնաթիռներ ուղարկելու մասին։

Բրիտանական Կոլումբիայի անտառային հրդեհների ծառայությունը հայտնել է, որ նախորդ օրվա շուրջ 12 հազար կայծակներից հետո ամբողջ շրջանում ակտիվ 136 հրդեհ կա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Կանադայում անտառային հրդեհը ոչնչացրել է Բրիտանական Կոլումբիա նահանգի Լիթթոն քաղաքի մեծ մասը։

Մինչ այս բնակավայրում գրանցվել էր երկրի համար ռեկորդային ջերմաստիճան՝ +49,6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Փոքր քաղաքում այրվել է շինությունների գրեթե 90 տոկոսը՝ ներառյալ բուժկետն ու ոստիկանական բաժանմունքը: Շտապ տարհանվել է մոտ 1000 մարդ:

Նշվում էր, որ արագ տարածվող կրակի պատճառով մարդիկ իրերը հավաքելու համար ունեցել են 15 րոպեից ոչ ավելի ժամանակ:

Կանադայի պաշտպանության նախարար Հարջիտ Սաջջանն նշել է, որ կառավարությունը օգնություն կտրամադրի, այդ թվում՝ ռազմական ուղղաթիռներ և անձնակազմ, որոնք կօգնեն հաղթահարել հրդեհները և օգնության հասնել մարդկանց:

Հիշեցնենք, որ ռեկորդային շոգի հետևանքով Կանադայում հարյուրավոր մարդիկ են մահացել, որոնց մեծ մասը տարեցներ կամ առողջական խնդիրներ ունեցողներ են եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular