ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղիքային վարակիչ հիվանդություններ. ի՞նչ է հարկավոր իմանալ նման հիվանդությունների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղիքային վարակիչ հիվանդությունները վարակիչ հիվանդությունների մեծ խումբ են, որոնք առաջին հերթին ախտահարում և վնասում են աղեստամոքսային համակարգը, հաղորդում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը: Վարակումը տեղի է ունենում, երբ հարուցիչը բերանի միջոցով թափանցում է մարդու օրգանիզմ, որպես կանոն՝ աղտոտված սննդի, ջրի, ինչպես նաև կեղտոտ ձեքերի միջոցով:

Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ են բակտերիաները (դիզենտերիա, սալմոնելոզ, որովայնային տիֆ, խոլերա), վիրուսներ (էնտերովիրուսներ, ռոտավիրուսներ և այլն):

Վարակի աղբյուր են հադիսանում հիվադները և վարակակիրները, որոնց արտաթորանքի, փսխման զանգվածների, երբեմն նաև մեզի միջոցով հարուցիչները արտազատվում են արտաքին միջավայր: Գրեթե բոլոր հարուցիչները բավականին կայուն են արտաքին միջավայրում՝ հողում, ջրում և տարբեր առարկաների վրա՝ խոհանոցային սպասք (ափսեներ, գդալներ, բաժակներ և այլն), կահույքի մակերես, դռների բռնակներ: Սակայն այդ մանրէների համար ինչպես գոյատևման, այնպես էլ բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ առկա են սննդամթերքի մեջ:

Հատկապես շոգ և խոնավ եղանակին, երբ չեն ապահովվում սննդամթերքի պահպանման անհրաժեշտ պայմանները, այդպիսի սննդամթերքը հանդիսանում է նաև «սննդային միջավայր» աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար:

Տարբեր հարուցիչներ «նախընտրում են» որոշակի տեսակի սննդամթերք: Այսպես՝ դիզենտերիայով մարդիկ վարակվում են, երբ խմում են կեղտոտված ջուր, չեռացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերք (կաթնաշոռ, թթվասեր և այլն), ստաֆիլակոկը հաճախ հայտնաբերվում է կրեմային հրուշակեղենում: Սալմոնելոզի հարուցիչները, որոնք մոտ 400 տեսակի են, մարդու օրգանիզմ են թափանցում ցանկացած վարկված սննդամթերքի միջոցով. հավի միս, ձու, եփած երշիկ, նրբերշիկ, վատ լվացված կամ կեղտոտ ջրով լվացված բանջարեղեն:

Հարուցիչները, թափանցելով մարդու օրգանիզմ, նախ ընկնում են ստամոքս, ապա աղիներ, որտեղ և ինտենսիվ բազմանում են: Հիվանդության ախտանշանների ի հայտ գալուն նախորդում է գաղտնի շրջանը, որը տարբեր վարակների դեպքում տևում է 6-48 ժամ: Հիվանդության ախտանշաններ առաջացնում են ինչպես հենց մանրէները, այնպես էլ նրանց արտադրած թույները:

Հիվանդությունը կարող է ընթանալ սուր գաստրիտի «ստամոքսի բորբոքում» ձևով, որը հիմնականում արտահայտվում է փսխումով և ստամոքսի շրջանի ցավերով, էնտերիտի ձևով, երբ առկա է լուծ, գաստրոէնտերիտի ձևով «փսխում և լուծ», կոլիտի ձևով, որի ժամանակ արտաթորանքը արյունով է և խանգարված է աղիների գործունեությունը:

Աղիքային վարակիչ հիվանդությունների ժամանակ հաճախակի լուծի և փսխման պատճառով հիվանդի օրգանիզմում առաջանում է  ջրազրկում, ինչը հատկապես ծանր հետևանքների կարող է հանգեցնել վաղ մանկական հասակի երեխաների և ծերերի մոտ: Ջրազրկման հետևանքով առավել վտանգավոր բարդություններից է երիկամային անբավարարությունը, ինչպես նաև դեհիդրատացոն շոկը՝ կապված հեղուկի կորստի հետ:

Աղիքային վարակիչ հիվանդությունների ժամանակ հիվանդներին սկզբում անհանգստացնում է ընդհանուր թուլությունը, գլխացավը, ախորժակի բացակայությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը: Որոշ ժամանակ անց առաջանում է սրտխառնոց և փսխում, որովայնի շրջանում զգացվում են կծկանքանման ցավեր, սկսվում է լորձի, թարախի կամ արյան հետ խառնված լուծ: Հիվանդներին  կարող են անհանգստացնել ծարավը և դողէրոցքը:

Որքան պարզ է աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների մարդու օրգանիզմ թափանցելու մեխանիզմը, այքան էլ պարզ են այդ հիվանդություններից խուսափելու միջոցները: Հետևելով մի շարք հասարակ և ոչ բարդ կանոնների՝ կարելի է կանխել հիվանդությունների առաջացումը և տարածումը.

  • չխմել կասկածելի խմելու ջուր կամ խմել միայն եռացրած-սառեցրած ջուր, փոքր տարիքի երեխաներին երբեք չտալ ծորակի հում ջուր, երբեք չխմել հում կաթ,
  • մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով, կասկածելի ջրի դեպքում՝ եռացրած ջրով,
  • սննդամթերքը միշտ պահպանել համապատասխան պայմաններում, հետևել օգտագործման ժամկետներին,
  • խուսափել փողոցներում, ոչ համապատասխան պայմաններում վաճառվող սննդամթերքից,
  • մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular