ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուսակցական բռնապետություն․ ո՞վ չի հավատում ՔՊ ծրագրին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրին։ Անհեթեթ և վտանգավոր այս միտքը երկնել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին կայացած կառավարության նիստում։ Վաղուց հայտնի իրողություն է, որ Փաշինյանի համար պաշտոնյաների նշանակումն իրականացվում է ոչ թե ըստ մասնագիտական հմտությունների, այլ ըստ կուսակցապետին անձնական նվիրվածության, քծնանքի, սեփական ինքնասիրությունը ոտատակ տալու հատկանիշների։ Սակայն առաջին անգամն է, որ Փաշինյանն այդ վայ-սկզբունքը բարձրաձայնում է կառավարության նիստում։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այդ ծրագրի իրագործման համար տվել են քվե, տվել են մանդատ, տվել են Կառավարություն և Ազգային ժողով ձևավորելու լիազորություն: Եվ եթե մենք 2018 թվականին այդպիսի շեշտադրում չենք արել՝ ելնելով իրադրության առանձնահատկություններից, ես ուզում եմ ասել, որ կառավարման ամբողջ համակարգի նպատակը շատ հստակ է՝ իրագործել առաջիկա 5 տարիների ընթացքում այն, ինչ գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեով: Եվ, հետևաբար, պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են այդ ծրագրին, ովքեր այդ ծրագիրը համարում են իրենց աշխատանքային ուղեցույցը, և սա կարևոր նախապայման է»,- ասել է Փաշինյանն ու հավելել․

«Հետևաբար, նրանք, ովքեր չեն հավատում, չեն ընդունում, վերապահումներ ունեն, ինչը ժողովրդավարական հասարակությունում շատ նորմալ երևույթ է, և մենք դրան նույնպես նորմալ ենք վերաբերում, հետևաբար, նրանք, ովքեր խնդիր ունեն այդ առումով, մենք նրանց պետք է հաջողություն մաղթենք իրենց հետագա գործունեության մեջ»։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն, օրինակ, կարծում է, թե Փաշինյանը փորձում է երկրում կուսակցական դիկտատուրա հաստատել, մինչդեռ Հայաստանը նման ռեսուրս չունի։ Փաշինյանն իր կուսակցական ծրագրի նկատմամբ հավատարմության երդում է պահանջում և չի խոսում կառավարման համակարգը պրոֆեսիոնալ, կարող ու պատասխանատու կադրերով համալրելու մասին, տարակուսում է քաղաքագետը։ Նշենք, որ նման մեթոդներով աշխատող պետական համակարգը պարզապես չի դիմանա, վերջնականապես կքանդվի։ Արդյո՞ք Փաշինյանը և նրա կողմնակիցները չեն հասկանում այդ վտանգը։ Դժվար թե․․․ Իսկ կուսակցական դիկտատուրայի դրվագներ համաշխարհային պատմության մեջ շատ են եղել, դրանց ավարտն ու հետևանքներն էլ բոլորովին դրական չեն եղել։

Սարգիս Վարդևանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular