ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն շուրջ 1.5 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում հինգ ուղենշային ծրագրերի իրականացման համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում մտադիր է շուրջ 1.5 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Փաստաթուղթը Բրյուսելում ներկայացվել է հուլիսի 2-ին, դրա իրականացման վերջնաժամկետն է նշվել 2025 թվականը:

Մասնավորապես, Եվրահանձնաժողովը ծրագրել է ուղենիշային առաջին ծրագրով 500 մլն եվրոյի աջակցություն տրամադրել շուրջ 30 հազար մանր ու միջին բիզնեսների՝ դրանով իսկ նպաստելով կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանը: Փաստաթղթում նշվել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է: Նշվում է, որ առաջնահերթությունը տրվելու է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, հատկապես ուշադրություն է դարձվելու կին ձեռներեցներին:

Ուղենշային երկրորդ ծրագրով ԵՄ-ն մտադիր է խթանել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին: Այս ծրագրով նախատեսվող ներդրումը կազմում է 600 մլն եվրո: Նշվում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն է տալու սերտացնել կապը մարզերի միջև, ինչպես նաև Հայաստանի կապը հարևան երկրների և Եվրամիության հետ:

Երրորդ ծրագրով ԵՄ-ն ցանկանում է ներդրումներ կատարել թվային վերափոխման, նորարարությունների, գիտության ու տեխնիկայի ոլորտում: Այստեղ ընդհանուր ներդրումը կկազմի 300 մլն եվրո: Ծրագրի հիմնավորման մեջ ասվում է, որ թեպետ Հայաստանը հզոր տեղեկատվական ներուժ ունի, և ոլորտը վերջին տարիներին մոտ 20 տոկոս աճ է արձանագրել, սակայն դրա ողջ կարողությունը բացահայտելու համար հարկավոր է հավելյալ աջակցություն:

Ուղենշային չորրորդ ծրագրում նախատեսված է ամրապնդել ՀՀ հարավային շրջանների դիմադրողականությունը: Նշվում է, որ հատկապես աջակցության կարիք ունի Սյունիքի մարզը, որը, ըստ ԵՄ-ի, բավարար չափով զարգացած չէ և ունի աղքատ հաղորդակցման ուղիներ: Հատուկ անդրադարձ է կատարվում նաև փաստին, որ Սյունիքի մարզը զգալիորեն տուժել է վերջին պատերազմի հետևանքով: Այս ծրագրի ներդրումային արժեքը կազմելու է 80 մլն եվրո:

Վերջապես հինգերորդ ուղենշային ծրագիրը ենթադրում է ներդրումներ կատարել հանուն կանաչ Երևանի, որպեսզի էներգիան ավելի արդյունավետ օգտագործվի և կիրառվեն էկոլոգիապես անվտանգ ավտոբուսներ: Ընդհանուր առմամբ հատկացվելու է 120 մլն եվրո մայրաքաղաքում կյանքի որակի բարելավմանը, այդ թվում` Երևանում թափոնների կառավարմանն ու աղբամշակմանն ուղղած մի շարք ծրագրերի իրականացման համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular