Քիմ Քարդաշյանը Վատիկանում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtvcenter.ru-ն գրում է, որ Քիմ Քարդաշյանը, ամերիկացի գեղեցկուհին որոշել է հունիսի մի քանի օր անցկացնել ոչ թե իր սիրած էկզոտիկ հանգստավայրերում, այլ Իտալիայում: 40-ամյա Քիմ Քարդաշյանը թռել է Հռոմ և ամեն օր կախարդում է Հավերժական քաղաքի բնակիչներին իր հանդերձանքներով և աստղային ներկայությամբ: Իտալացիներն ու զբոսաշրջիկները համարյա հետապնդում են կնոջը՝ պարուրելով նրան անպատկերացնելի ուշադրությամբ և լուսանկարելով նրա յուրաքանչյուր քայլը տեսախցիկով: Իսկ օրերս Քիմն այցելել է Վատիկան:
Աստղը բոլորովին չի հարգում Հռոմի պապին: Պետք է ասել, որ Քարդաշյանների վերաբերմունքը Հռոմի պապի նկատմամբ ավելին է, քան անտիպատիկ: Մի քանի տարի առաջ նա իր Twitter-ում պապին անվանել էր dope, որը անգլերենում նշանակում է «թմրանյութ»: Հետո նրա հայտարարությունների պատճառով սկանդալ է բռնկվել, որը նա նույնիսկ չի էլ մեկնաբանել: Եվ հիմա Քիմը հերթական անգամ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել կաթոլիկ եկեղեցու առաջնորդի նկատմամբ՝ այս անգամ իր հանդերձանքով: Վատիկանում մոդելը հայտնվել է ժանյակե ընդգրկող զգեստով՝ բաց ուսերով, որովայնի և իրանի շրջանում կտրվածքներով, որոնք գերժամանակակից են այս տարի: Պետք է ասել, որ երբ մի քանի տարի առաջ Քիմը երեխաներին մկրտել էր իր պատմական հայրենիքում` Սուրբ Էջմիածնում, ավելի քան հարգալից էր հագնված եղել: Քիմն ու նրա քույրը՝ Քորթնին, կրել էին երկար սև զգեստներ՝ ազգային զարդերով, որը հարգանքի նշան էր իրենց արմատների ու նախնիների ավանդույթներ նկատմամբ: Հետաքրքիր է, ինչո՞ւ կաթոլիկ հովվապետը նրան դուր չի գալիս:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը