ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը ական է դնում ապագա իշխանության տակ». փորձագետը «կադրային ջարդի» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ ըստ միջազգային անվտանգության հարցերով  փորձագետ Վլադիմիր Պողոսյանի կադրային ջարդով Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասնել ոչ միայն աշխատողների փոփոխության, այլ նաև պետական ​​կառավարման համակարգի ոչնչացման: Փորձագետն այդպես է մեկնաբանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը առաջիկա «կադրային ջարդերի» մասին: Փորձագետի կարծիքով, «կադրային ջարդ» նշանակում է ոչ թե պարզապես մաքրում աշխատակիցների շրջանում, այլ հենց պետական ​​ապարատի քանդում: «Համոզված եմ, որ պետական ​​ապարատի ոչնչացումը (չնայած այն հանգամանքին, որ նրանք պրոֆեսիոնալ թիմ չունեն) ենթադրում է պետական ​​կառավարման ողջ համակարգի քանդում», - ասել է Պողոսյանը: Փորձագետը նշել է, որ պետական ​​կառույցների քաղաքականության մեջ հիմնական դերը խաղում են ոչ թե նախարարները, այլ միջին մակարդակի պաշտոնյաները՝ գերատեսչությունների, հիմնարկությունների ղեկավարները և նրանց տեղակալները: Այդ մեծ բյուրոկրատական ​​համակարգը քանդելուց հետո, ով էլ գա իշխանության, միշտ սաբոտաժ է լինելու և խոչընդոտվելու է աշխատանքը: «Նիկոլ Փաշինյանը ական է դնում ապագա առաջնորդների համար», - շեշտել է Պողոսյանը: Ըստ փորձագետի, Արմեն Գրիգորյանն արտահայտել է ոչ թե իր սեփական մտքերը, այլ արտաքին խաղացողների՝ երրորդ երկրների դիրքորոշումը: Գործող իշխանություններն իրականում արդեն իսկ վենդետա են սկսել կառավարման տարբեր մարմիններում, այդ թվում Պաշտպանության նախարարությունում, ամփոփել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ իշխանությունները խոստանում են ոչ թե վենդետա, այլ «կադրային ջարդ», և դա իսկապես տեղի կունենա:Գործողության այդմարտավարությունը նա բացատրել է նրանով, որ իշխանությունները փորձում են ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, ովքեր դեմ են իշխող դաշինքի բարեփոխումներին և ամեն կերպ սաբոտաժ են անում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular