ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև +43.7 աստիճան շոգ. ի՞նչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում +16.6⁰C է, երրորդ տասնօրյակում այն հասնում է +17.3⁰C: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է +25…+27⁰C սահմաններում, Տավուշում` +18…+22⁰C, Լոռիում` +16…+18⁰C, լեռնային շրջաններում +15…+20⁰C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, գրանցվել է Մեղրիում` +43.7⁰C (2011թ), Արարատ +42.6⁰C (2017թ), Երևան +42.0⁰C (2011թ.):  Լեռնային շրջաններում հուլիսը զով է, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +32…+34⁰C (Գյումրի` +38⁰C): Ամենաշոգ հուլիսները դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2010, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում 5-7 օր անընդմեջ տատանվել է +39…+41⁰C սահմաններում: Ամենահով հուլիսները դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության հովտային շրջաններում չի գերազանցել +34…+35⁰C: Խոնավ հուլիսներ են դիտվել 1906, 1929, 1939, 1956, 1985, 2003, 2009, 2010, 2011, 2012թթ, երբ տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 150-300%: Խիստ չոր հուլիսներ են եղել 1907, 1915, 1933, 1934, 1936, 1940, 1942, 1950,  1973, 1978, 1996, 1998, 1999, 2006թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ամսվա ընթացքում տեղումներ ընդհանրապես չեն դիտվել:

Օդի հարաբերական խոնավությունը հուլիսին լեռնային շրջաններում բավական բարձր է` 60-70%, բարձր լեռնային շրջաններում` 80% և ավելի: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում այն չի գերազանցում 44-55%: Առանձին օրեր Երևանում հարաբերական խոնավությունը հասնում է 40%, իսկ ցերեկային ժամերին կարող է նվազել մինչև 15%:

Հուլիսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում  այն կազմում է 14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը`  հասնելով իր առավելագույն արժեքին:

Կտրուկ նվազում է տեղումների քանակը, որը ամբողջ տարածքում միջինը կազմում է  49մմ, սակայն տեղումները բաշխվում են շատ անհամաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 55-75մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում` 10-15մմ: Տեղումներով օրերի թիվը նույնպես անհամաչափ է բաշխված, Լոռիում` 13-15 օր, Արարատյան դաշտում 4-5 օր: Լինում են տարիներ, երբ Արարատյան դաշտում հուլիսին տեղումներ ընդհանրապես չեն դիտվում: Ամպրոպների հաճախականությունը հուլիսին նվազում է: Արարատյան դաշտում ամպրոպ դիտվում է 5-6 օր, լեռնային շրջաններում, այդ թվում Սևանա լճի ավազանում` 10-12 օր:

Հովտային շրջաններում, որտեղ զարգանում է լեռնահովտային շրջանառությունը, քամու արագությունը աճում է, հատկապես երեկոյան ժամերին, (անդորրի կրկնելիությունը կտրուկ նվազում է, Երևանում անդորրի կրկնելիությունը կազմում է  19%): Քամու միջին արագությունը ժամը 21-ին հասնում է 6 մ/վրկ, առավելագույն արագությունը կարող է հասնել 18-21մ/վրկ և ավելի: Արարատյան դաշտում հաճախ դիտվում են խորշակներ` չոր և տաք քամիներ, որոնց հետևանքով խախտվում է բույսերի ջրային հաշվեկշիռը: Արարատում, Արմավիրում  հուլիսին միջինը 1-2 օր դիտվում են  ինտենսիվ խորշակներ, երբ կեսօրից հետո 8մ/վրկ-ից բարձր արագությամբ քամիների դեպքում խոնավության պակասորդը հասնում է  մինչև 40մբ և ավելի:

Եղանակի կանխատեսում 2021թ. հուլիս ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +27…+28 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +16…+18 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +40…+42 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +5…+9 աստիճան, առավելագույնը՝ +42…+43 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման 7-14մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +17…+21 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +8…+11 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +33…+36 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -2…+3 աստիճան, առավելագույնը՝ +31…+34 (Գյումրի +38) աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 34-75մմ):

Լոռու մարզ

 Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+20 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +8…+11 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +32…+35 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ 0…+5 աստիճան, առավելագույնը՝ +32…+35 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 58-83մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20…+24 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +13…+16 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +36..+38 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +5…+10 աստիճան, առավելագույնը՝ +35…+40 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 51-67մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում` +27…+28 աստիճան, լեռնային շրջաններում` +18…+20 աստիճան, որը  2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային  շրջաններում մինչև +16…+18 աստիճան, լեռնային շրջաններում՝ +8…+11 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +40…+42 աստիճան, լեռնային շրջաններում՝ +30…+34 աստիճան (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ +6…+11 աստիճան, լեռնային շրջաններում՝ -1…+3 աստիճան, առավելագույնը նախալեռնային շրջաններում +37…+41 աստիճան, լեռնային շրջաններում՝ +32…+37 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 13-21մմ, լեռնային շրջաններում՝ 40մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +26…+29 աստիճան, նախալեռնային շրջաններում` +19…+21 աստիճան, որը  2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև +14…+17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +5…+10 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +38…+41 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32…+35 աստիճան (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ +9…+11 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +1…+6 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում +39…+43 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31…+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում` 10-31մմ, նախալեռնային շրջաններում՝ 27-51մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +27…+28 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +16…+18 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +40…+42 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +7…+8 աստիճան, առավելագույնը՝ +41…+42 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ (նորման 9-14մմ):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular