ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միակ հարցը, որը կարող է ՌԴ-ի և Թուրքիայի միջև նոր ճգնաժամի հանգեցնել, Սիրիան է»․ թուրք փորձագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միակ հարցը, որը կարող է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև նոր ճգնաժամի հանգեցնել, Սիրիան է։ Այս մասին Lenta.ru լրատվականին տված հարցազրույցի ընթացքում ասել է Անկարայի «Յիլդիրիմ Բեյազիթ» համալսարանի դասախոս և Անկարայի ռուսական ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար Սալիհ Յըլմազը։

Նա նշել է, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումների ուղղությամբ ռուսական ավիացիոն հարվածների հարցը դեռևս մնում է չլուծված։ Միևնույն ժամանակ, թուրքական ռազմական էլիտան անհանգստացած է «Իդլիբի միջոցով աստիճանաբար Թուրքիայի սահմաններին մոտենալու» Ռուսաստանի փորձերով:

«Հնարավոր իշխանափոխությունը կարող է դառնալ Իդլիբի շուրջ նոր պատերազմի պատճառ», - ասել է փորձագետը։

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականի մարտին համաձայնության են եկել Սիրիայում հրադադար հաստատելու հարցի շուրջ և պայմանագրի համաձայն՝ Իդլիբի ապաէսկալացիոն գոտում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։

Լրատվականը հիշեցրել է, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011-ի մարտին: Պատերազմում ընդդիմադիր ուժերին աջակցում է Թուրքիան, սիկ Բաշալ ալ Ասադին և կառավարական ուժերին՝ Ռուսաստանի Դաշնությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular