ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքրիկ «դիկտատորի» տվայտանքները․ պողպատե մանդատը թափահարելը վտանգավոր է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններով վերարտադրված իշխանությունը շարունակում է պնդել, թե ՀՀ քաղաքացիներից օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ են ստացել։ Երեկ էլ դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է հայտարարել այդ մանդատի մասին։ Վարչապետի պաշտոնակատարը կրկին տարփողել է, իբր 2018-ին ձևավորված իշխանությունը հրաժարվեց դատաիրավական համակարգի թելադրանքի քաղաքականությունից: Նա անդրադարձել է նաև ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտին, որը Հայաստանի Հանրապետությունում նոր սկսել է գործել։ Փաշինյանը ասել է, թե այդտեղ էլ պիտի կարողանան արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի, այսպես ասած, վրեժխնդրության տրամաբանություն չգործի, այլ գործի օրինականության տրամաբանություն և ի վերջո արդարությունը հաստատվի, վերականգնվի ու պետության, ժողովրդի, հանրության շահերը լիարժեք վերականգնվեն:

Մինչդեռ մամուլում շրջանառվող տեղեկությունները հակառակն են վկայում։ Այդ օրենքը գործելու է բացառապես Փաշինյանի քաղաքական հակառակորդների դեմ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց հավատարմությունն են հայտնել գործող իշխանություններին, ոչ միայն ազատվում են պատասխանատվությունից և հետապնդումներից, այլև նոր արտոնություններ են ստանում Պաշտոնավարման երեք տարիների ընթացքում Փաշինյանի իշխանությունը, խախտելով իր տված բոլոր խոստումները, ամեն ինչ արել է դատաիրավական համակարգն իր վերահսկողության տակ վերցնելու համար։ Առայժմ նրան հաջողվել է միայն դատախազությունն ու քննչական մարմինները դարձնել քաղաքական հակառակորդների դեմ պատժիչ մահակ, իսկ դատավորների մի զգալի մասը հաջողությամբ դիմադրում է իշխանության ապօրինություններին։ Հետևաբար, օրենքի և իրավունքի դիկտատուրայի մասին Փաշինյանի ու նրա կողմնակիցների դատողությունները միայն դառը քմծիծաղ կարող են առաջացնել։

Սարգիս Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular