ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի անկախությունն ու ազատությունը բարձրագույն արժեքներ են. Արման Վարդանյանի ուղերձը` արցախցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը` Արցախի պետական անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Սիրելի′ արցախցիներ,

Սրտանց շնորհավորում ենք Լեռնային Ղարաբաղի պետական անկախության հանրաքվեի 25-ամյակի ու ԼՂՀ առաջին Սահմանադրության ընդունման 10-ամյակի կապակցությամբ: Ուղիղ քառորդ դար առաջ, դուք, իրացնելով մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ հանրաքվեի ճանապարհով անկախ պետությունում ապրելու և արարելու որոշում ընդունեցիք:

Ձեզ պարտադրված անհավասար գոյամարտում դուք հաղթեցիք ու հազարավոր հայորդիների արյան գնով նվաճեցիք հայրենիքում անվտանգ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու անբեկանելի իրավունքը: Արցախի ազատությունն ու անկախությունը բարձրագույն արժեքներ են, որոնք սակարկման առարկա չեն կարող լինել:

Համայն հայության միասնական ջանքերով այսօր Արցախ աշխարհն անառիկ է: Արցախի ժողովուրդն իր կամքի, հավատի ու ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ շարունակում է անկախ պետականության կերտման, զարգացման և հզորացման ճանապարհը:

Սիրելի′ արցախցիներ,

Դուք միայնակ չեք ձեր պայքարում, քանի որ ձեր թիկունքում ողջ հայ ժողովուրդն է: Դուք հայության եռամիասնության խորհրդանիշն եք:

Կրկին ու կրկին շնորհավորելով անկախության հանրաքվեի հոբելյանական տարեթվի առթիվ՝ Արցախ աշխարհին մաղթում ենք խաղաղություն, Արցախի իշխանություններին` պետականաշինության գործում նորանոր ձեռքբերումներ, Արցախի ժողովրդին' անկոտրում կամք, ստեղծագործ աշխատանք ու բարեկեցություն:

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular