ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխաները բավականին վաղ են հայտնվում համացանցում, երբ դրա կարիքը ընդհանրապես չկա. Սամվել Մարտիրոսյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանում այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ դպրոցը եւ ընտանիքը երեխայի համար չեն կարողանում ապահովել ցանցում կրթություն, գիտելիք ստանալու մեթոդներ, եւ երեխաները ստիպված իրար են կրթում:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նշեց տեղեկատվականտեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ամենակարեւորը՝ ծնողները հստակ հասկանան, թե ցանցում ինչ վտանգներ են սպառնում երեխաներին:

«Մնացած բոլոր ոլորտներում ծնողները ավելի շատ փորձ ունեն, օրինակ՝ թե բակում ինչ կլինի, դպրոցում եւ այլն, իսկ համացանցում մենք հայտնվել ենք այնպիսի մի վիճակում, երբ մեր երեխաները շատ փորձառու են եւ իրենց ծնողներից ավելի շատ բան գիտեն: Նրանց թվում է, որ համակարգիչները ասոսացվում են ինչ-որ բարձր տեխնոլոգիաների հետ, եւ երեխաները շփվում են ավելի վեհ գաղափարների հետ, սակայն փորձը ցույց է տալիս, որ երեխաները հիմնականում ժամանակն անցկացնում են սոցցանցերում կամ այն կայքերում, որոնք նախատեսված են ավելի բարձր տարիքի մարդկանց համար»,- ընդգծեց փորձագետը:

Նա նշեց, որ այժմ երեխաները բավականին վաղ են հայտնվում համացանցում, երբ դրա կարիքը ընդհանրապես չկա:

«Երեխան չունի շփման խնդիր, քանի որ ծանոթները սփռված չեն աշխարհով մեկ, կարիք չունի տեղեկատվություն ստանալու, քանի որ նա ունակ էլ չէ այդ տեղեկատվությունը միայնակ ստանալու, այդ իսկ պատճառով, երբ նա ժամանակից շուտ է հայտնվում համացանցում, նա գնում է դեպի խաղերը, որոնցից շատ դժվար է նրան պոկել, կամ էլ դեպի սոցցանցերը, որտեղ էլ վերահսկողությունը շատ բարդ է»,-ասաց նա:
Փորձագետը խնդիրներից առանձնացրեց նաեւ երեխաների ձեռքում բջջային հեռախոսների առկայությունը, ինչը նույնպես անվերահսկելի է դարձնում նրանց գործողությունները:

«Երեխաների ձեռքը չափից դուրս վաղ սմարթֆոն տալը նշանակում է նրան թույլ տալ անվերահսկելիորեն օգտվել ցանցային բոլոր հնարավորություններից: Դպրոցներում նույնպես վերջերս ներմուծվել է ամեն երեխային մեկ պլանշետ ծրագիրը, այսինքն՝ փաստացիորեն երեխաները պարտադրված են մտնել ցանց: Կարեւոր է, որ երեխան կրթվի ցանցից օգտվելու տեսանկյունից, այսինքն՝ հասկանա վտանգները, իսկ երեխային առանց պատրաստելու միանգամից գցել այդտեղ, կարծում եմ՝ լավագույն որոշումը չէ: Մյուս կողմից՝ Հայաստանում դեռ չկա այդ մշակույթը, որ մարդ օգտվի սարքերի օգտագործումը սահմանափակող ծրագրերից: Եթե չմտցվեն այդ սահմանափակումները՝ ժամանակի, կայքի, խաղերի տեսակի, դժվար է իմանալ, թե մի քանի օր հետո ձեր երեխան որտեղ կհայտնվի»,-նշեց փորձագետը:

Նա շեշտեց ցանցային հետապնդում երեւույթի անտեսվածությունը, ինչի պատճառով համացանցում երեխաները ավելի են վտանգվում:

«Երեխաները ինչ-որ տարիքում մեկի դեմ սրվելու հատկություն ունեն, իրական կյանքում դա գոնե վերահսկելի է, տեսանելի՝ ուսուցիչների, ծնողների համար, իսկ ցանցի դեպքում այդ խնդիրը դառնում է շուրջօրյա: Այս դեպքում ծնողի համար ամենակարեւորը անընդմեջ կրթվելն է, ինչպես նաեւ դպրոցի հետ համագործակցությունը»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular