ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ պարզ կանոն, որոնց պետք է հետևեն շաքարային դիաբետով հիվանդները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շաքարային դիաբետը բավական տարածված ախտաբանություն է, որի դեպքում մարդիկ ստիպված են մշտական վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը: Սա այն հիվանդություններից է, որը կարող է շատ երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի, մինչդեռ այդ ընթացքում հիվանդությանը բնորոշ շաքարի բարձր մակարդակը խիստ բացասաբար է անդրադառնում երիկամների, լյարդի, գլխուղեղի և այլ օրգանների վրա։ Մարդիկ հազվադեպ են ժամանակին նկատում այս խնդրի զարգացումը, ինչի հետևանքով էլ այն սովորաբար ախտորոշվում է չափազանց ուշ, սակայն մասնագետները հորդորում են անչափ ուշադիր լինել ու կանոնավոր բուժզննում անցնել հիվանդությունն օր առաջ նկատելու և հնարավորինս շուտ բուժումն սկսելու համար:

Այս հիվանդության դեպքում մարդիկ որպես կանոն խիստ վերահսկողության տակ են պահում ոչ միայն արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, այլև սննդակարգը, սակայն միայն դրանց հետևելը բավական չի լինի հիվանդությունը վերահսկողության տակ պահելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ կանոն, որոնց պետք է հետևի շաքարային դիաբետով հիվանդ յուրաքանչյուր ոք:

Կանոնավոր ստուգել երիկամների առողջական վիճակը

Երիկամների հիվանդությունները շաքարային դիաբետի ժամանակ ամենահաճախ հանդիպող բարդություններից են: Այս հիվանդությունը հանգեցնում է արյունատար մանր անոթների վնասման, իսկ երիկամներում նման անոթների վնասվածքների դեպքում կենսական նշանակություն ունեցող այս օրգանները կարող են ինչպես հարկն է չզտել արյունը, ինչն էլ շատ լուրջ խնդիրների կհանգեցնի: Նման խնդիրներից խուսափելու համար շաքարային դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում տարեկան առնվազն մեկ անգամ բուժզննում անցնել հիվանդությունը զարգացման վաղ փուլերում հայտնաբերելու համար: 

Մարզվել ու ճիշտ սնվել

Շաքարային դիաբետով հիվանդները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն սննդակարգին ու ֆիզիկական ակտիվությանը: Հարկավոր է հնարավորինս խուսափել սննդի ընդունման հիմնական ժամերի միջև մեծ միջակայքերից, ինչպես նաև յուրաքանչյուր 2,5 ժամը մեկ հագեցնել թեթև քաղցը որևէ մթերքով: Բացի այդ, հարկավոր է նաև հետևել արյան մեջ շաքարի մակարդակին՝ ստուգելով այն ոչ միայն սահմանված ժամերին, այլև ֆիզիկական ակտիվությունից առաջ ու հետո:

Պահել խոլեստերինի մակարդակը վերահսկողության տակ

Շաքարային դիաբետը կարող է հանգեցնել այսպես կոչված դիաբետիկ դիսլիպիդեմիայի, որը հանգեցնում է զարկերակների խցանման ու սրտամկանի հետ կապված խնդիրների զարգացման: Սա է պատճառը, որ հարկավոր է խուսափել հագեցած ճարպերով ու տրանս ճարպերով հարուստ սննդամթերքի տեսակներից ու հատուկ զննումների միջոցով մշտական վերահսկողության տակ պահել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Պայքարել ավելորդ քաշի դեմ 

Ավելորդ քաշն ու ճարպակալումը երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկային գործոններն են: Բանն այն է, որ ճարպակալման հետևանքով բարձրանում է նաև խոլեստերինի ցուցանիշը, ինչն էլ կարող է դառնալ սրտամկանի հիվանդությունների պատճառ: Սակայն առողջ սննդակարգի ու ֆիզիկական ակտիվության համադրությունը կօգնի վերահսկողության տակ պահել քաշն ու նվազեցնել շաքարային դիաբետի հետևանքով բարդությունների զարգացման հավանականությունը:

Խստորեն հետևել դեղորայքի ընդունմանը

Շաքարային դիաբետի բուժման հարցում շատ կարևոր է դեղորայքը ժամանակին ու բժշկի նշանակած ճիշտ չափաբաժնով ընդունելը, քանի որ հակառակ դեպքում շատ բարձր է լինում շաքարային դիաբետի հետևանքով տարատեսակ վտանգավոր բարդությունների զարգացման հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ The Health Site

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular