ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Վանաձորում. նախկին ավագանու անդամի ինքնաշեն փայտե տնակը վերածվել է մոխրակույտի, որտեղ հայտնաբերվել է զենք-զինամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

shamshyan.com -ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի հարևանությամբ գտնվող «Բոլորքար» տարածքի հարևանությամբ եղած ինքնաշեն փայտե վագոն-տնակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր կանխել են կրակի տարածումը, սակայն այն ամբողջովին վերածվել է փայտե մոխրակույտի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տնակը, որը մոտ 108 քմ է, պատկանում է Վանաձոր քաղաքի նախկին ավագանու անդամ, 57-ամյա Վահան Մխիթարյանին, ով դեռևս փորձաքննության արդյունքների պատասխանին չսպասելով՝ արդեն հայտարարում է, թե իբրև վագոն-տնակն այրել են։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը և փորձագետ Արթուր Առաքելյանը։ Վերջիններս դեպքի վայրում հայտնաբերված են ֆիքսում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փայտաշեն տնակում հայտնաբերվել է 1 հատ նռնակ, 1 հատ նռնականետ և մեծ թվով ինքնաձիգի փամփուշտներ, սակայն չի բացառվում, որ փորձաքրեագետների աշխատանքից հետո տեղում նույնպես հայտնաբերվի այլ զենք-զինամթերք։ Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հետաքննություն է սկսվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular