ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Աշխատանքային օրենսգրքով ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօրվանից` 2021թ.-ի հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում ՀՀ աշխատանքային օրենսգրքով ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները։

Ըստ այդմ` Տեսչական մարմինը, ի թիվս մինչ փոփոխություններն ունեցած լիազորությունների, այսուհետ վերահսկողություն է իրականացնելու նաև․

✅աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի հայտնաբերման նկատմամբ,
✅աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման նկատմամբ,
օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ,
✅օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ,
✅կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ:

Նշենք, որ նոր լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Տեսչական մարմնի հաստիքների թիվն ավելացել է 60-ով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular