Պարզաբանել են կորոնավիրուսի հնդկական շտամի վարակելիությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ կորոնավիրուսի հնդկական շտամը, որը կոչվում է նաև դելտա տարբերակ, սովորականից արագ է առաջացնում կոկորդի բարձր վիրուսային բեռնվածություն, ուստի դրանով վարակվածները կարող են վարակել ուրիշներին առանց անգամ իմանալու, որ իրենք վարակված են: 1947 թվականին հիմնադրված Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրենկ Ուլրիխ Մոնտգոմերին այդպես է բացատրել կորոնավիրուսի հնդկական շտամի տարածման բարձր տեմպը:
Նա շեշտել է, որ վիրուսի այդ մուտացիայի արագ տարածման պատճառով անհրաժեշտ է արագացնել պատվաստումները, ինչպես նաև շարունակել դիմակներ կրել հասարակական տրանսպորտում, խանութներում և այլ փակ տարածքներում: Միևնույն ժամանակ, Մոնտգոմերին կարծում է, որ դրանք պետք է լինեն առնվազն FFP2 շնչական դիմակներ, այլ ոչ թե ստանդարտ բժշկական դիմակներ:
Նույն հրապարակումը հայտնել է նաև, որ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 6,2 տոկոսը վարակված է դելտա շտամով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում կորոնավիրուսի փոփոխված հնդկական շտամ է հայտնաբերվել: Ներկայումս հետազոտություններ են տարվում այդ շտամի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ: