ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարվածային անօդաչու թռչող սարքերը լցնում են երկինքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

voennoedelo.com-ը գրում է, որ Արևմտյան ռազմական վերլուծաբանները կանխատեսում են հարձակման անօդաչու թռչող սարքերի զգալի աճ աշխարհի երկրների զինված ուժերում: Military Fleet & MRO Forecast-ի փորձագետները իրենց նոր Aviation Week հրատարակության 2021 զեկույցում  համեմատել են գոյություն ունեցող անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պահանջարկը ենթադրելով, որ նաման սպառազինության պահանջարկը հետագայում միայն կավելանա:

«2020 թվականի երկրորդ կեսին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած վեցշաբաթյա զինված բախումը ոչ միայն հաստատել է նման սպառազինության օգտակարությունը, այլ նաև ցույց է տվել, որ նույնիսկ այն զինված ուժերը, որոնք չունեն լավ ֆինանսավորում կամ տեխնոլոգիական զարգացում ի վիճակի են ԱԹՍ-ներով կործանարար արդյունքների հասնել», գրել են փորձագետները:

Ըստ այդ զեկույցի ամերիկյան General Atomics ընկերության ստեղծած Predator ԱԹՍ-ն զբաղեցնում է առաջատար դիրք հարձակողական ԱԹՍ– ների պահանջարկի մեջ, որը կազմում է  54%: Երկրորդ տեղը զբաղեցնում է չինական Wing Loong ԱԹՍ-ն գրավելով շուկայի 17% -ը: Երրորդ տեղը զբաղեցնում են չինական ԱԹՍ-ների ընտանիքի Cai Hong CH-3 և CH-4 ներկայացուցիչները, որոնք միասին ունեն մոտ 8%, իսկ չորրորդ տեղում է հայտնի թուրքական Bayraktar- ը, իր վաճառքի շուկայի 7% -ով: Իրանցի Mohajer-ը 4% -ով եզրափակում է ցուցակը: Հարձակվողական անօդաչու թռչող սարքերի մնացած մասը, որոնք ներառում են նաև ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքեր, կազմում են շուկայի մնացած 8% -ը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular