Ալերգիկ հիվանդություններ ունեցողները ե՞րբ կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի բժշկական-կենսաբանական դաշնային գործակալության իմունոլոգիայի ինստիտուտի տնօրեն Մուսա Խաիտովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ալերգիկ հիվանդությունների դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստումը հակացուցված է սրացման փուլում:
«Եթե խոսենք Covid-19-ի դեմ ալերգիայի և պատվաստումների խնդրի մասին, ապա ցանկացած հիվանդության սրացման փուլում պատվաստումն իհարկե ցուցված չէ», - ասել է բժիշկը:
Խաիտովի խոսքով՝ պատվաստումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ սրացումը հանդարտվի։