ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ու Ադրբեջանի համար տրվել է նոր մեկնարկ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
 

1in.am-ը գրում է.

Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարական հավաքի շրջանակում Ղարաբաղյան հակամարտության գործընթացի քննարկումները, որ սպասվում էին վերջին շաբաթների առաջնագծում լարվածության մեծացման ֆոնին, ըստ էության աչքի չընկան առանձնապես անսպասելի կամ վճռորոշ որոշումներով կամ հայտարարություններով: Համբուրգի հանդիպումից հետո շարունակեց բաց մնալ հարցը, թե արդյոք մոտ ապագայում տեղի կունենա Սարգսյան-Ալիև երրորդ հանդիպումը, որն այդպես էլ չի կայանում առաջին երկուսից ` Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո: Միևնույն ժամանակ, Համբուրգում հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները, որում զուտ բովանդակային առումով նորություն իհարկե չկա, սակայն, որի տոնայնությունն ընդհանուր առմամբ հիմք է տալիս եզրակացնելու, որ գործընթացը գտնվում է որոշակի «մեռյալ կետում», և արտգործնախարարների հայտարարությունը վկայեց, որ փորձեր են արվում այն «մեռյալ կետից» շարժելու համար, լարվածության գեներացիա թույլ չտալու նպատակով:

Միևնույն ժամանակ այդ հանգամանքը վկայում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև պահպանվում են իրավիճակի զարգացման շուրջ սկզբունքային անհամաձայնությունները, մասնավորապես հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրման հարցում: Դրա մասին, ըստ էության, խոստովանել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը, իհարկե չմանրամասնելով, թե հատկապես ում միջև և ինչ դետալների շուրջ են տարաձայնությունները, կամ ընդհանրապես դրանք դետալների շուրջ են, թե առավել խոշոր ու սկզբունքային: Առանցքային հարցը իհարկե այն է, թե վերջին շաբաթների լարվածության ավելացման ֆոնին Համբուրգը արդյոք նպաստելու էր իրավիճակի որոշակի լիցքաթափման, կամ գոնե էլ ավելի չմեծացման և արդեն ավելի մասշտաբային ռազմական բախումների չվերսկսմանը:

Երեք արտգործնախարարությունների հայտարարությունը հուշում է, որ գոնե այդ հարցում նրանք ունեն ընդհանուր շահագրգռություն, և ապրիլյան զարգացումների կրկնությունը նրանց համար անընդունելի է հավասարապես: Այդ համատեքստում դիտարժան է այն հիշեցումը, որ նրանք անում են ապրիլյան զարգացումներում վայրագությունների վերաբերյալ: Եվ թեև չի նշվում Ադրբեջանի անունը, սակայն շեշտվում է, թե իրենք «գիտեն վայրագությունների մասին»: Իսկ այն, որ դրանք կատարել է Ադրբեջանը, գիտեն բոլորը և կան դրանց իրեղեն բազմաթիվ ապացույցներ: Եվ այս հանգամանքը, իհարկե, մի կողմից կրկին առաջ է բերում հարցը հավասարության նշանի մասին, մյուս կողմից, իհարկե, հստակ է Ադրբեջանին սաստող բավական թափանցիկ ակնարկը, որ անում են երեք արտգործնախարարները: Միով բանիվ, Համբուրգի քննարկումները ցույց տվեցին, որ գործընթացը կարծեք թե կրկին ավելի շուտ մտել է դիրքային պայքարի փուլ, և այդ պայքարը պետք է տեղի ունենա ոչ միայն դրսում, այլ նաև ներսում:

Եվ սա նշանակում է, որ հսկայական նշանակություն ունեն Հայաստանում և առաջիկա ընտրական գործընթացները, և դրանց թափանցիկությունն ու ազատությունը, և ընդհանրապես Հայաստանի կառավարման ադյունավետության բարձրացումը` սկսած առաջնագծում անվտանգության միջոցառումներից, մինչև տնտեսական զարգացումներում ազատականության, մրցակցայնության, Հայաստանի ներդրումային միջազգային գրավչության հարցերը: Սակայն, այս մասին պետք է ոչ թե խոսել, ելույթներ ունենալ, այլ գործել, ընդ որում հնարավորինս արագ և հնարավորինս մասշտաբային: Անվտանգության մասշտաբային սպառնալիքներ չունենալու համար, հարկավոր է երկրում ունենալ մասշտաբային բարեփոխումներ, բայց գործնական մակարդակում՝ ոչ թե հռետորական: Խոսելով կարելի է խաբել սեփական հասարակությանը, սակայն հնարավոր չէ խաբել միջազգային հանրությանը: Այստեղ որոշումները կայացվում և իրողությունները ձևավորվում են շատ կոնկրետ գործերի հիման վրա, որ մասնավորապես տվյալ պարագայում կանեն Հայաստանն ու Ադրբեջանը:

Այս տեսանկյունից, Համբուրգում ըստ էության գիծ քաշվեց երեք արտգործնախարարների հայտարարությամբ և տրվեց նոր մեկնարկ, որը սակայն առանձնահատուկ է նրանով, որ հաղթողը չի լինելու նա, ով կգերազանցի մյուսին: Հաղթողը լինելու է նա, ով կհամապատասխանի սահմանված նշաձողին, իսկ դա ներկայումս աշխարհակարգի տրանսֆորմացիայի բարդ և ծավալուն պրոցեսն է, որտեղ ձևավորվում է նոր` տեխնոլոգիական աշխարհը, անվտանգության նոր համակարգով, որտեղ հաջողակ և անվտանգ լինելու են այն պետությունները, որոնք կհանդիսանան այդ աշխարհի և անվտանգության այդ համակարգի ոչ թե սպառողներ, և անգամ խնամակալություն ակնկալողներ, այլ այդ աշխարհի համար արդյունք նորարար ստեղծողներ: Հայաստանն ունի այդ պոտենցիալը լիուլի, պարզապես դրան զուգահեռ ունի այն մսխողներ` լիուլի: Խնդիրը երկրորդից ազատվելն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular