ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտահերթ ընտրություններն ամենածանրն ազդել են Արցախի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ծանր և դեպրեսիոն իրավիճակ է ստեղծվել Արցախում։ Հանրության շրջանում լուրջ պանիկա է սկսվել, ընտրություններն ու դրանց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը վերջին հույսն էր արցախցիների համար, որ ինչ-ինչ փոփոխություններ կլինեն, իրենց անտեր չեն թողնի Ադրբեջանի դեմ։ Արցախում այժմ հրաշալի հասկանում են, որ իրենց միայնակ են թողել թշնամու դեմ-հանդիման։ Հայաստանն այլևս անվտանգության երաշխավոր չէ, ռուսներն էլ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սեփական խաղն է խաղում, իր շահերն առաջ մղում, ուստի Արցախի բնակիչները ապագայի հույս չեն տեսնում։

Բողոքի ակցիաները, որ եղան Արցախի նախագահի պաշտոնին մնացած Արայիկ Հարությունյանի դեմ, այդ իրավիճակի միայն արտաքին դրսևորումն էր, բայց ցուցարարներին չհաջողվեց լայն համախմբում ապահովել նախագահի դեմ, իսկ վերջինիս էլ հաջողվեց իր յուրայիններին ներգրավել կազմակերպիչների կազմում և, պառակտում մտցնելով, կանխել բողոքի ակցիաների տարածումը։ Ամենավատը, գուցե այն է, որ խորհրդարանական ընտրություններից հետո կրկին սկսում են աշխուժանալ Արցախից արտագաղթի միտումները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բազմաթիվ արցախցիներ այժմ պատրաստվում են արտագաղթել Հայաստան, այստեղից էլ հեռանալ արտերկիր։ Առավել ևս, որ բազմաթիվ արցախցիներ վաղուց արտագաղթել էին ՌԴ, հատկապես Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, և Արցախում ու Հայաստանում ապագա չտեսնողները հեռանալու են իրենց ազգականների մոտ։

Մանվել Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular