ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ կհրավիրվի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո պետք է տեղի ունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որն էլ, Սահմանադրության համաձայն, կդառնա գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը: Օրենսդրության համաձայն, ԱԺ առաջին նիստը պետք է հրավիրվեր հուլիսի 5-ին: Սակայն, ինչպես հայտնի է, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները որոշել են դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով: Իսկ դա նշանակում է, որ հուլիսի 5-ին առաջին նիստը չի կայանա: ՍԴ-ն կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը, նշանակել ընտրությունների երկրորդ փուլ: ՍԴ-ն այս հարցով որոշում է կայացնում 15-օրյա ժամկետում, այսինքն, մինչև հուլիսի 17-ը:

Մասնագետների համոզմամբ, նման ծավալի գործի քննությունը նույնիսկ ֆիզիկապես հնարավոր չէ 10 օրից պակաս ժամկետում քննարկել, ինչը նշանակում է, որ ԱԺ ընտրությունների արդյունքները չչեղարկելու դեպքում ՍԴ-ում անգամ ամենաարագ քննության դեպքում ԱԺ առաջին նիստը կարող է տեղի ունենալ հուլիսի 19-ին (ինչը գրեթե անհավանական է) կամ 26-ին (առավելագույնը՝ օգոստոսի 2-ին): Ի դեպ, հենց նույն օրն էլ, օրենսդրության համապատասխան, ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի, որից հետո վերջինս 15 օր կունենա կառավարություն ձևավորելու համար: Դե, իսկ եթե ՍԴ-ն որոշում ընդունի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, ապա նոր խորհրդարանի ձևավորման գործընթացը կձգձգվի առնվազն մեկուկես-երկու ամսով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular