ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հուլիսի 1

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եթե ուզում եք ինչ-որ մեկի հետ լուրջ հարց քննարկել ու վստահ չեք, որ ձեզ միանգամից ճիշտ կհասկանան, ապա զրույցը երկար ժամանակով մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը հարմար է ցանկացած կարևոր հանդիպման համար, հնարավորություն կտա պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր տհաճությամբ են կապի դուրս գալիս: Ճիշտ է՝ ինչ-որ մեկը ձեզ հետ կհամաձայնի միայն նրա պատճառով, որ չի կարողանա դիմակայել ձեր հմայքին, բայց դա էլ վատ չէ:

Դուք արագ կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում: Դա վերաբերում է ոչ միայն մտերիմներին, այլև նրանց, ում առաջին անգամ եք տեսնում: Հենց այդ պատճառով էլ օրը հարմար կլինի հարաբերություններ սկսելու համար՝ սկսած գործնականից մինչև ռոմանտիկ հարաբերություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ կուրախացնեին հանգստությունն ու որոշակիությունը, բայց օրը բազում անակնկալներ կբերի: Իրադարձություններ տեղի կունենան, որոնք ձեզ կմտահոգեն. միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է պետք արձագանքել տեղի ունեցողին: Բայց դուք երկար ժամանակ շփոթված չեք մնա: Ինտուիցիան և առողջ բանականությունը կհուշեն՝ ինչպես է լավ գործել, իսկ հին ծանոթի խորհուրդը թույլ կտա կարևոր գործում արագ հաջողության հասնել:

Այսօր դուք սովորականից ավելի տպավորվող կլինեք: Հենց այդ պատճառով էլ ձեզ կուրախացնեն ուշադրության նշանները, մտերիմների պատրաստած հաճելի անակնկալները, անսպասելի նվերները: Հեշտությամբ կսիրահարվեք: Որոշ Ցուլերի մեկ հայացքն էլ բավական կլինի, որպեսզի ուժեղ զգացմունք ծնվի:https://moevideo.biz/native?id=mv-content-roll-3962&slot=content&api=2.0&ref=hushak.com×

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ գաղափարներ կունենաք, բայց դրանց իրագործման համար ամենահարմար պահը չէ: Դուք հակված կլինեք մի քանի գործ միանգամից ստանձնել՝ դրանցից ոչ մեկին բավարար ուշադրություն չդարձնելով: Իսկ ձեզանից հիմա լրիվ այլ բան կպահանջվի՝ դնել առաջնահերթություններն ու կենտրոնանալ ամենակարևորի վրա: Հենց այդպես դուք հաջողության կհասնեք:

Լավ է չքննարկեք կարևոր հարցերը, չպատմեք այն, ինչը ձեզ որպես գաղտնիք են հայտնել: Օրը հրաշալի է թեթև, հաճելի զրույցների, չպարտավորեցնող սիրախաղի, ընկերների հետ հանդիպելու համար, որոնք գիտեն՝ ինչպես ուրախացնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նոր բան ստանձնելուց առաջ երկար մտածեք: Ամենայն հավանականությամբ առաջին քայլերն այնպիսին չեն լինի, ինչպիսին կանխատեսում էիք, ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել առաջին հաջողություններին հասնելու համար: Եթե վստահ չեք ձեզ վրա, մտածեք, թե ով կարող է ձեզ դժվար պահին աջակցել:

Օրը պարզապես հրաշալի է լավ ծանոթ գործերով զբաղվելու համար: Դրանք այսօր ձեզ չեն ձանձրացնի ու հոգնեցնող չեն թվա: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ հետաձգում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը շատ հանգիստ կանցնի: Անակնկալներ չեն լինի, ծրագրերը փոխելու կարիք չի առաջանա: Դուք կկարողանաք անել այն, ինչ վաղուց էիք մտածել: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ այդ հարցում: Հաճախ ընդհանուր գործերից երկարատև ընկերություն կսկսվի: Համատեղ գործունեությունը հնարավորություն կտա մտերմանալ այն մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ հետ շփումներում զգուշություն էին ցուցաբերում:

Օգտակար կլինի այն բանով զբաղվելը, ինչը նախկինում ուրախացնում էր: Օրը հրաշալի է հին նախասիրությանը վերադառնալու կամ այն վայրերը մեկնելու համար, որոնք կապված են մանկության հաճելի հուշերի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին խորհուրդները լսելը, ուրիշի փորձից օգուտ քաղելն այնքան էլ հեշտ չի լինի: Նշանի շատ ներկայացուցիչներ այդ հատվածում ցավալի սխալներ կանեն, որոշումներ կընդունեն, որոնց համար ավելի ուշ կզղջան: Մի քիչ սպասեք. արդեն մի քանի ժամ հետո իրավիճակը կպարզվի, հասկանալի կդառնա, թե ինչպես է պետք գործել հետո:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք շատ խնդիրներ կկարողանաք լուծել, կյանքի կկոչեք այն, ինչ վաղուց էիք մտածել: Ժամանակ կմնա նաև ընկերների և ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր շատ բան կկարողանաք փոխել: Էներգիան բավական կլինի ամենաուժեղ մրցակիցներին հաղթելու համար: Բացի այդ, դուք ուշադիր կհետևեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին և ճիշտ եզրակացություններ կանեք: Դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, արագ գտնել նպատակին տանող ամենակարճ ճանապարհը:

Շատ Կշեռքների կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Օրը հրաշալի է այն մարդկանց հանդիպելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցի համար կրկին բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը անսովոր, վառ ու հիշարժան կլինի: Օրը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Պետք կգա այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Հին ծանոթները օգնության կհասնեն, եթե պետք լինի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի և հարմար կլինի հանգստանալու համար: Այդ հատվածում հնարավորություն կունենաք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերը: Կկարողանաք փոխհասկացողության հասնել, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուք բազում լավ գաղափարներ կունենաք: Երբեմն դժվար կլինի որոշել, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, և այստեղ օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք: Հին ծանոթները հաճույքով օգնություն կառաջարկեն, եթե դրա կարիքն ունենաք: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ:

Դուք հրաշալի գլուխ կհանեք գումարի և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարցից: Շատ Աղեղնավորներ շահավետ գործարքներ կկնքեն: Երեկոն կուրախացնի անակնկալներով, այդ թվում՝ սիրային բնույթի: Սիրելիի հետ շփումները կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Հարմար օր է բարդ գործեր ստանձնելու, կարևոր հարցերը լուծելու համար: Դուք չեք շտապի, ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ կարելի է դրանից խուսափել, չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջ գան: Համառությունը կօգնի հասնել նպատակին:

Օրը նոր բաներ իմանալու շանս կտա: Դուք կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Ինտուիցիան կհուշի՝ ում արժե դիմել խորհրդի խնդրանքով: Մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց մոտեցում ցուցաբերելու ունակությունը կօգնի Այծեղջյուրներին հաջողությամբ անցկացնել գործնական բանակցությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բան լավ կստացվի: Դուք հաջողությամբ գլուխ կհանեք նոր գործերից, արագ կսովորեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Շրջապատողները հաճույքով կօգնեն, շատերին դուր կգա բարդ առաջադրանքների լուծմանը ձեր մոտեցումը: Լավ օր է ձեր մասնագիտական հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Չի բացառվում՝ կարճատև զրույցից հետո հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Մտերիմների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Լավագույն օրը չէ քննադատելու, նկատողություններ ու ոչ միանշանակ կատակներ անելու համար: Ինչքան հասարակ ու բարեհամբույր ձեզ պահեք, այնքան ներդաշնակ կդասավորվեն հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Չարժե հենց առավոտվանից կարևոր գործեր ստանձնել: Այդ հատվածում ինչ-որ բան հեշտությամբ աչքաթող կանեք, ցավալի սխալ կգործեք: Հանգիստ, առանց շտապելու մտածեք ստեղծված իրավիճակի շուրջ և կհասկանաք՝ ինչպես է պետք վարվել:

Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի, աստղերի աջակցությունն էլ շոշափելի կդառնա: Օրվա երկրորդ կեսին ամենատարբեր գործերում հաջողակ կլինեք: Մի վախեցեք ստանձնել նոր գործերը: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել: Երեկոն հարմար է ամենամտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular