ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղարշակ Հարությունյանին փոխարինողների անուններ են շրջանառվում․ «Հրապարակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանական վերնախավում այս օրերին քննարկվում է ապագա ձեւավորվող կառավարության կազմը, ըստ որոշ տեղեկությունների Վաղարշակ Հարությունյանը հրաժեշտ կտա Պաշտպանության նախարարի պաշտոնին: Այս պահի դրությամբ նրա փոխարեն Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի վրա, ով այդ պաշտոնին նշանակվել է այս տարվա ապրիլի 7-ին՝ ազատվելով վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Նա մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվեցին պաշտոնից։ 2018-ի դեկտեմբերի 18-ին Արշակ Կարապետյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ըստ որոշ լուրերի՝ վարձահատույց լինելով Կարապետյանին Մարտի 1-ի գործով, Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար:

Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, ապա նրան չի բացառվում Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակեն: Ի դեպ, վերջին շրջանում ակտիվ լուրեր են տարածվում նաեւ, որ Պնախարարի պաշտոնում հնարավոր է նշանակվի Արցախի ՊԲ նախկի հրամանատար Սամվել Բաբայանը, բայց Նիկոլ Փաշինյանը հավանաբար չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ռազմավարական գործընկերների համար առանցքային նշանակություն ունեցող պաշտոնում նշանակել մեկին, ով Ռուսաստանի համար «պերսոնա նոն գրադա» է հայտարարված»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular