Ողջ գյուղը շոկի մեջ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրերս ահասարսուռ դեպք է գրանցվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում: Տան ձեղնահարկում, առաստաղից պարանով կախվելու միջոցով, ինքնասպան է եղել 16-ամյա աղջնակ: Ամենասարսափելին այն բացատրությունն է, որ աղջիկը տվել է իր այդ քայլին. գրություն է թողել` նշելով, որ կյանքն իր համար անիմաստ է դարձել: Հարազատները, ովքեր հասկանալի պատճառներով չցանկացան ներկայանալ, դեպքի մասին նկատեցին միայն.
– Էնքան ժպտերես, կյանքով լեցուն աղջնակ էր, երազում էր համալսարան ընդունվելու մասին, շատ ակտիվ երեխա էր: Տան միակ աղջիկն էր, իրենից մի տարով մեծ եղբայր ունի: Հիմա անգամ ծնողները չեն կարողանում հասկանալ, թե ինչն է էդքան ուրախ էրեխուն տարել նման քայլի: Ողջ գյուղը շոկի մեջ է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ