ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


26 տարի շարունակ «նախկինների» ստեղծած բանակը «նորերի» կողմից հետևողականորեն քանդվեց երեք տարուց էլ պակաս ժամանակահատվածում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
6 տարի շարունակ «նախկինների» ստեղծած բանակը «նորերի» կողմից հետևողականորեն քանդվեց երեք տարուց էլ պակաս ժամանակահատվածում: Որ այդպես քանդելուց հետո անգամ մենք դեռ բանակ ունեինք, ապացուցվեց վերջին պատերազմում, երբ, ըստ հավաստի տեղեկությունների, հակառակորդը պլանավորել էր այն ավարտել մեկ շաբաթվա ընթացքում, բայց երկարաձգվեց 44 օր... Ավելին, պատերազմի երկրորդ շաբաթվա վերջում Բաքուն՝ հայտնվելով ուժասպառ վիճակում, ստիպված էր ռազմաճակատային իր հյուծված ուժերը համալրել թուրքական հատուկ նշանակության երկու բրիգադներով և գործողության մեջ դնել ՆԱՏՕ-ական սպառազինության տարատեսակ միջոցներ, այդ թվում՝ F-16 ռազմական ինքնաթիռներ... Այս ամենից հետո ռազմական գործից անտեղյակ որոշները տեղի-անտեղի ցեխ են շպրտում այն ամենի վրա, ինչն իրականում ստեղծվել էր տարիներ շարունակ... Այնինչ այս պատերազմում, եթե ոչ հաղթելու, ապա արժանապատիվ հրադադար պարտադրելու գրեթե բոլոր նախադրյալներն ունեինք, բացի մեկ ու, թերևս, ամենագլխավոր գործոնից՝ ռազմական դրության պայմաններում երկիրն արդյունավետ կառավարելու ռազմաքաղաքական ղեկավարությունից... Մենք պարտվեցինք, որովհետև ազգովին ականջալուր էինք մեկին, ով լինելով երկրի պաշտպանության թիվ մեկ պատասխանատուն, ոչ միայն չէր պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում պաշտպանական համակարգը, այլև ժամանակին խուսափել էր զինված ուժերում ծառայելու իր սահմանադրական պարտականությունը կատարելուց... Արդյունքն այն է, ինչ այսօր ունենք:
Հ.գ.- Այն հայ ղեկավարը, ով կարծում է, թե Արցախի կորուստը կարող է մարսվել, չաչաչար սխալվում է:
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular