ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատմության մեջ ունեցել ենք բազմաթիվ դավաճաններ, բայց Փաշինյանի նմանը չի եղել». Գագիկ Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ թուրքերը և ադրբեջանցիները գործում են իրենց շահերից ելնելով, իսկ Հայաստանի իշխանությունները սպասարկում են այլ երկրների շահերը:

«Ներկա իշխանություններին ղեկավարում են օտար ուժեր, սրանք ուղղակի խամաճիկներ են, որոնք կատարում են նրանց ցանկությունները: Առաջին տեղում վարչապետն է, երկրորդ խամաճիկն ԱԽ քարտուղարն է, և ամեն ինչ տարվում է նրան, որպեսզի մենք ունենանք ոչ միայն կապիտուլյացիայի ներկայիս իրավիճակը, այլև ստեղծենք բոլոր նախապայմանները՝ էլ ավելի վատ սցենարների համար՝ ինչ վերաբերում է Հայաստանին: Այդ նշված անձինք հայտնի են իրենց հակառուսական տրամադրություններով, և այստեղ հարցը հակառուսականի և պրոռուսականի մեջ չէ, այլ դրանք հակահայ տրամադրություններ են, և նրանք կոչված են Հայաստանը քաղաքակրթորեն վերացնելու խնդրին, որովհետև այն, ինչ իրենք են ուզում՝ այս միջանցք ստեղծելը, և այլն, նշանակում է՝ Հայաստանը որպես քաղաքակրթական միավոր՝ վերանալու է: Դա լիովին համընկնում է նրանց ղեկավարների պատկերացումներին և ցանկություններին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը հաղթող կողմ է և օգտագործում է հոգեբանական, տեղեկատվական ազդեցության բոլոր ձևերը, որոնք զուգորդվում են նաև ռազմավարական դիրքեր զավթելով. «Նույնը վերաբերում է Սև լճին, որը կարևոր դիրք է գրավում: Նրանք լավ աշխատում են իրենց համար: Ես էլի եմ ասել՝ Էրդողանը խոշորագույն թուրք քաղաքական գործիչ է և ամեն ինչ շատ ճիշտ է անում՝ իրենց շահերից ելնելով: Մենք չունենք մեր շահեր հասկացողությունը: Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարությունն ուզում է՝ որևէ շահ մենք չունենանք որևէ գործում: Այնպես որ, իրավիճակը բարդ է»:

Գագիկ Հարությունյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանը՝ որպես հայրենիք, գոյություն չունի. «Պատմության մեջ ունեցել ենք բազմաթիվ դավաճաններ, բազմաթիվ գործիչներ, որոնք սխալներ են գործել, բայց այս մասշտաբի և այս խորությամբ հակահայկական քաղաքականություն չի եղել, և Փաշինյանը միակ կարկառուն ներկայացուցիչն է այդ դավաճանների, սխալ թույլ տվող քաղաքական գործիչների ցուցակում»:

Նա նշեց, որ եթե ռուսական երկրորդ ռազմաբազա տեղակայվի Հայաստանում, դա չի նշանակի, թե Հայաստանը կորցնում է սուվերենությունը: «Ինչպես այս 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախը կորցրեց իր ինքնիշխանությունը, այդպես էլ ամբողջ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը, եթե այդ ռազմավարական քաղաքականությունը չվարվի,- ասաց նա՝ ընդգծելով,- Եթե այս իշխանությունները մնան, թեպետ, ես հավատում եմ Երկրորդ նախագահի ասածին, որ 1.5 տարի են մնալու սրանք, ապա կարող են այն սցենարներն աշխատել, որ մեզ բանակ պետք չէ, մեզ խաղաղություն է պետք, Արցախ գոյություն չունի Հայաստանի համար, որովհետև ըստ Ալիևի՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է, որ անգամ Լեռնային Ղարաբաղ բառը չպետք է արտասանենք, ապա կդառնանք վիլայեթ, և կվերջանա մեր պատմությունը»:

Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ ռուսները շատ սխալներ են անում, օրինակ, ըստ նրա՝ չկարողացան պահել Ուկրաինան: «Կարելի է դժգոհ լինել կամ գոհ լինել, բայց պետք է իմանանք, որ քանի որ մենք կանք, դրա համար պարտական ենք ռուսական կայսրությանը՝ լինի դա Ցարական, Խորհրդային, թե ներկայիս: Ի՞նչ կլիներ Արցախի մնացյալ մասի հետ, եթե չլինեին ռուս խաղաղապահները: Պետք է ռուսների հետ աշխատել և ներշնչել ճիշտ գաղափարներ, մեր շահերը պետք է համընկնեն: Այժմ, նրանք Հայաստանին նայում են՝ որպես իրենց դեմ ուղղված օկուպացված երկիր: Նրանց ռազմական ներկայության ավելացումը մեր անվտանգության, մեր լինել-չլինելու խնդիրն է, մնացածը մեր ձեռքում է»,- ընդգծեց նա՝ մանիպուլյացիա և կեղծիք որակելով այն տեսակետները, թե արցախյան երկրորդ պատերազմը ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունք էր:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular