ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական գործակցությունը չի կարող չանհանգստացնել Հայաստանին․ Վարդան Ոսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում ավելի խորացող Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական գործակցությունը չի կարող չանհանգստացնել Հայաստանին, քանի որ Բաքվի բռնապետը մի կողմից խոսելով իբր «խաղաղության» մասին, մյուս կողմից իրականացնում է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը միտված հստակ քայլեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Խոսքը գնում է նաև վերջերս Բաքու այցելած պակիստանյան ներկայացուցչական ռազմական պատվիրակության մասին, որը ղեկավարում էր Պակիստանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ղամար Ջավեդ Բաջվան, և որին ընդունել է նաև անձամբ Բաքվի բռնապետը։
Չնայած բանակցությունների ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվության սղությանը, այսուհանդերձ այցի ընթացքում արծարծված հիմնական խնդիրները, ամենայն հավանականությամբ, պետք է վերաբերեին ադրբեջանցի հատուկջոկատայինների վերապատրաստմանը լեռնային պայմաններում մարտ վարելու համար, ինչի բավական մեծ փորձ ունի Պակիստանը՝ հաշվի առնելով Հնդկաստանի հետ Քաշմիրի հարցով ռազմական բախումների պատմությունը։

Ըստ այդմ, ակներև է, որ Ադրբեջանում փորձ են կատարում վերակառուցել իրենց բանակը ոչ միայն թուրքական մոդելով, այլ նաև պակիստանյան փորձի հիման վրա, որը ենթադրում է մոտոհրաձգային զորամիավորումներին զուգահեռ մեծաթիվ լեռնահրաձգային այնպիսի շարժունակ միավորների ստեղծում, որոնք ունակ կլինեն խնդիրներ լուծելու դժվարամատչելի լեռնային և անտառային պայմաններում։  

Հաշվի առնելով Պակիստանի ռազմաքաղաքական համակարգի էթնիկ-կլանային կառուցվածքի յուրահատկությունները, ամենևին ավելորդ չի լինի նշել, որ դատելով պակիստանցի գեներալի ազգանունից, նա սերում է Հնդկական թերակղզու հայտնի էթնիկական խմբերից մեկից՝ ջաթերից, որոնց հայկական պատմական ավանդույթի ծաթերի հետ է նույնականացնում նշանավոր  պատմաբան Նիկողայոս Ադոնցը»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular