ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք ընտրել եք ոչ թե խաղաղությունը,այլ ազգային նվաստացումն ու թուրքական գերությունը. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պատմությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար… Երեք տարի առաջ ներսից դրվեցին հայոց պետականության քանդման հիմքերը։  Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Նեոբոլշեւիզմի կանոնների համաձայն սկսվեց «պայքար կոռուպցիայի ու թալանի» դեմ,բայց նոր իշխանությունների առաջ «կզած» նախկին որոշ պաշտոնյաներ ու գործարարներ դարձան կամ արդար սեփականատերեր ,կամ էլ՝ «պրոֆեսիոնալներ»։

Հաջորդ քայլը՝Եկեղեցու եւ հայկականության դեմ բռնաճնշումներն էին։

Արդյունքում սրանց առաջնորդը հայտարարեց, որ «հայ եկեղեցու պատմություն» առարկայի առանձին դասավանդումը դպրոցներում ,«հայոց լեզու»եւ «հայոց պատմություն »առարկաների պարտադիր դասավանդումը համալսարաններում նպատակահարմար չէ։

Բայց այսքանով սրանք չբավարարվեցին եւ ԱԺ ամբիոնից իրականացրին տրանսգենդերության քարոզ։

Հաջորդ հարվածը հասցրեցին մեր հաղթանակներին ու հայտարարեցին,որ «թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր էր,քան Արցախյան հաղթանակը։

Սակայն այսքանով նրանք կանգ չառան։

Նրանք զրոյացրին մեր բանակցային առավելությունը,հրաժարվեցին հայանպաստ ժառանգությունից ու հայտարարեցին,որ «կբանակցեն իրենց սեփական կետից »ու «ինչ պետք է,դա էլ կբանակցեն»։

Քիչ անց Ադրբեջանին ու նրա ղեկավարին հայտարարեցին «կառուցողական»։

Սահուն կերպով մեզ մտցրին պատերազմի մեջ,պատերազմով ու հազարավոր զոհերով հանձնեցին Արցախի 75 տոկոսը։

Բայց այստեղ նույնպես նրանք կանգ չառան։

Կեղծելով ամեն ինչ՝ սրանք Հայաստանի սահմաններից ներս թողեցին թուրքերին ։

Այս ամենի հետեւանքով մենք չունենք ինքնիշխան պետություն,որեւէ մեկը Հայաստանին «բանի տեղ չի դնում»,իսկ կապիտուլյանտ իշխանությունը անվերջ զիջելով իբր թե մեզ բերում է «խաղաղություն»։

Իսկ ի՞նչ է անում հասարակությունը։

Մի մասը ընդվզում է,իսկ մյուս մասը գնում ու քվեարկում է կապիտուլյանտի օգտին,որ իբր թե նախկինները չգան։

Նախկիններին դեմ է  քվեարկում ու չի հասկանում,որ կողմ է քվեարկել Ալիեւին ու Էրդողանին։

Դուք ընտրել եք ոչ թե խաղաղությունը,այլ ազգային նվաստացումն ու թուրքական գերությունը։

Այդ նախկիններն են/ երեք նախկին նախագահների գլխավորությամբ/ հաղթել թուրքերին ու Հայաստանը պետություն դարձրել։

Իսկ սա եւ սրան սատարողները Հայաստանը դարձրին «թուրքական վիլայեթ»։

Հ.Գ. Քիչ առաջ ընկերս զանգահարում է ինձ ու հարցնում թե ծնողներին Ջերմուկ է ուզում ճանապարհի ,բայց չգիտի ճանապարհին «թուրքերի պոստ» կա թէ՞ ոչ…

Բարեբախտաբար չկա ,ասեցի ես։

Ու մտածեցի ՝ էս ուր ենք հասել,որ Հայաստանի ներսում էլ վախենում ենք ազատ շարժվել։

Բա Սերժի ժամանակ սե՞նց էր…»,- գրել է Շարմազանովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular