Հայաստանը Ռուսաստանից ոչ մի տեղ էլ չի փախչի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆeg.ru-ն գրում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը ցնցել է շատերին: Ի՞նչպես է այդպես եղել, ի վերջո, այդ անձը Լեռնային Ղարաբաղում երկրի ամոթալի պարտության անձնավորում է:
Ընտրությունների նախօրեին հրապարակվել են ԳԵԼԼԱՓ միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության սոցիոլոգիական հարցման արդյունքները: Ըստ հարցման նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը շրջանցում էր գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Քոչարյանը վստահորեն ստանում էր ձայների մեկ երրորդը, իսկ Փաշինյանին ընդամենը մեկ քառորդը: Եվ հանկարծ ավելի քան 50 տոկոս Փաշինյանին:
«Լիբերալ անցորդը, միտինգային խոսափողը, որը նախ խորտակել էր հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ հետո ամենաամոթալի ձևով պարտվել ղարաբաղյան պատերազմում ընտրություններում ջախջախիչ հաշվով հաղթել է նույն Ղարաբաղի հերոսին: Ի՞նչ է դա նշանակում», - տարակուսում է հայտնի հրապարակախոս Դմիտրի Օլշանսկին:
Եվ դրան կա բացատրություն: Այս բոլոր նոր դեմոկրատները իրականում սկզբունքորեն չեն խաղում կանոններով: Նրանք սկսել էին խոսել զանգվածային կեղծիքների մասին նույնիսկ ընտրությունների նախօրեին:
«Բանն այն է, - բացատրել է քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը, - որ Քոչարյանին աջակցել են խոշոր քաղաքները: Գյուղերում Փաշինյանին են կողմ քվեարկել, իսկ այնտեղ շատ մեծ ազդեցություն ունեն ավագները: Նրանց ճնշման տակ էլ մարդիկ քվեարկել են: Բացի այդ, տեղի են ունեցել բազմաթիվ բացահայտ ընտրախախտումներ»:
Մասնակցության ցածր տոկոսը ևս խաղացել է Քոչարյանի դեմ. քաղաքացիներից ընտրատեղամասեր են գնացել ընտրողների միայն կեսը: Մարդիկ այլևս չեն հավատում ազնիվ քաղաքականությանը: Այնուամենայնիվ, Փաշինյանն գիտակցում է, որ ինքը խիստ կախված է Ռուսաստանից, հատկապես ղարաբաղյան պարտությունից հետո:
«Փաշինյանը արդեն հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել հարաբերությունները ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ: Եվ դա հստակ ուղերձ է Մոսկվային», - ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը: