Հայտնի է՝ որոնք են զարկերակային բարձր ճնշումը կարգավորող լավագույն հյութերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶարկերակային բարձր ճնշումը ներկայում ամենավտանգավոր ու տարածված առողջական խնդիրներից մեկն է, որը զգալիորեն բարձրացնում է սրտանոթային համակարգի աշխատանքի այլ լուրջ խանգարումների, այդ թվում՝ սրտի նոպաների, գլխուղեղի կաթվածի ու անոթալայնանքի, ինչպես նաև կոգնիտիվ գործառույթների թուլացման ու երիկամային անբավարարության զարգացման հավանականությունը։ Նման խնդրի դեպքում հարկավոր է անպայման միջոցներ ձեռնարկել ու պահել արյան ճնշումը մշտական վերահսկողության տակ, քանի որ այդ ցուցանիշի հաճախակի տատանումները կարող են շատ վտանգավոր լինել։
Այս հիվանդության դեպքում սովորաբար նշանակվում են զարկերակային ճնշումը կարգավորող դեղամիջոցներ, սակայն դրանք կարող են հանգեցնել մի շարք կողմնակի բարդությունների, ուստի նման տհաճ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս փոխարինել դեղորայքը բնական միջոցներով, այդ թվում նաև որոշ տարածված ըմպելիքներով, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել ճնշումն ու միաժամանակ խուսափել դեղամիջոցների վնասակար ազդեցությունից։
Սրտաբան-ռեաբիլիտոլոգ Գերման Գանդելմանը ներկայացրել է ամենաարդյունավետ ու հասանելի հյութերը, որոնց կանոնավոր գործածությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել զարկերակային ճնշման ցուցանիշներն ու կանխել ճնշման տատանումները: Առաջին հերթին մասնագետն առանձնացրել է կաղամբի հյութը, որի դրական ազդեցությունը պայմանավորված է դրանում պարունակվող մեծ քանակությամբ կալիումով:
Բժշկի խոսքով՝ նման հյութի կանոնավոր ընդունումը շատ օգտակար է զարկերակային ճնշման նվազեցման համար: Օրական ավելի քան 1,5 գրամ կալիումի գործածությունը նպաստում է սիստոլիկ ճնշման նվազմանը 7 միավորով և դիաստոլիկ ճնշման նվազմանը 2 միավորով: Անհատական հակացուցումների դեպքում օրական կարելի է խմել մի բաժակից մի փոքր ավելի կարմիր կաղամբի հյութ կամ երկու բաժակ սպիտակ կաղամբի հյութ:
Ինչպես ընդգծել է մասնագետը նման ըմպելիքը նպաստում է անոթների լայնացմանն ու նվազեցնում է այտուցների մակարդակը զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ: Սակայն ոչ պակաս արդյունավետ կարող է լինել նաև ստեպղինի հյութը:
«Այս հյութի մոտ երկու բաժակում պարունակվում է կալիումի օրական անհրաժեշտ չափաբաժնի ավելի քան 90 տոկոսը», - ընդգծել է Գանդելմանը՝ հավելելով, որ այս ըմպելիքի հիպոտենզիվ ազդեցությունն ապացուցվել է գիտափորձի միջոցով, որի մասնակիցները երեք ամիս շարունակ օրական երկու բաժակ ստեպղինի հյութ էին օգտագործում:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru