ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկ Մյասնիկով ներկայացրել է՝ որ տարածված մթերքն է նպաստում քաղցկեղի զարգացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց վաղ ախտորոշումը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, մինչդեռ շատ հաճախ մարդիկ չեն նկատում հիվանդության մասին նախազգուշացնող ախտանշանները, ինչի հետևանքով էլ այն չափազանց ուշ է հայտնաբերվում։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին միջոցներ ձեռնարկել հիվանդության զարգացումը կանխելու համար, քանի որ շատ հաճախ դրա զարգացմանն են նպաստում մարդկանց սովորությունները, այդ թվում նաև սննդային սովորություններն ու նախասիրությունները:

Ռուս հանրահայտ բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» («Россия 1») հեռուստաալիքի եթերում ներկայացրել է այն մթերքը, որի չարաշահումը կարող է դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ: Խոսքը կարմիր մսի մասին է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ամբողջ օրգանիզմի վրա:

Բժշկի խոսքով՝ սննդակարգում այնպիսի ուտեստների գործածությունը, ինչպիսին են խորոված կամ տապակած միսը, պետք է խիստ սահմանափակ լինի, քանի որ կարող է հանգեցնել առողջական շատ լուրջ խնդիրների:

«Աղիների քաղցկեղը ավանդաբար կապվում է մսի հետ: Մենք գիտենք, որ այսօր միսը, գուցե, այդքան «մեղավոր» չէ աթերոսկլերոզի զարգացման համար, սակայն այն շարունակում է մնալ աղիների քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոն», - բացատրել է Մյասնիկովը՝ ընդգծելով, որ կարմիր միսը կարող է ներառվել սննդակարգում, սակայն միայն սահմանափակ քանակությամբ և շաբաթական 2-3 անգամից ոչ հաճախ:

Բժիշկը նաև գնահատել է բուսակերների համար նախատեսված «երշիկների» և «նրբերշիկների» օգտակարությունը՝ նշելով, որ դրանք սովորաբար խիստ տհաճ համ են ունենում և որպես կանոն անարդյունավետ են լինում: Բացի այդ, նա նաև հավելել է, որ իրական բուսակերը երբեք չի սնվի որևէ մթերքով, որն արտաքնապես նման է մսամթերքին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular