ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանը կորցրել է սուբյեկտայնությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի և նրա ապիկար թիմի գործողությունների պատճառով Հայաստանի Հանրապետությունը կորցրել է սուբյեկտայնությունը։ Արցախյան 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտության նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ համաձայնագրի, վերջին ամիսներին գործող իշխանությունների անատամ և խղճուկ վարքագծի պատճառով մեր երկիրն այլևս հաշվի չեն առնում, իսկ տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող երկրները Արցախի հարցով բանակցում, զանգում, քննարկում են և այդ մասին հարկ չեն համարում տեղեկացնել ՀՀ իշխանություններին։ Փաշինյանին, կարծես, այդ հանգամանքը չի էլ մտահոգում, նա արտաքին ուժերի աջակցությամբ կարողացավ առայժմ լուծել իր գլխավոր խնդիրը՝ մնալ իշխանության ղեկին, իսկ թե ինչ է լինելու Հայաստանի ինքնիշխանության, Արցախի ապագայի հետ, ասես չի էլ հետաքրքրում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Անթալիայում հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, բանակցություններում առանցքային թեմաներից մեկը հենց Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն է լինելու։ Հայաստանի իշխանությունները, իհարկե, իրենց մտահոգություններն ու շահերը չեն փոխանցել ռազմավարական գործընկերոջը, մտահոգությունները չեն հայտնել այս կամ այն հարցի շուրջ։ Դրա համար սովորաբար օգտագործվում են ԱԳՆ խողովակները, իսկ մենք, փաստացի, ԱԳՆ չունենք։ Ընդհանրապես, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում Հարավային Կովկասի հարցերում, Իրանը, նախագահական ընտրություններից հետո ձգտելու է ավելացնել իր դերակատարումը։ Ակտիվացման նշաններ ցույց տալիս նաև Արևմուտքը, և միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունն է զբաղված թիթեռ նկարելով։

Լևոն Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular