ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքի ռևերանսները Փաշինյանին նոր աղետ են գուժում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրամիությունը կարող է չեղարկել մուտքի սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար: ԵՄ նախագահությունն առաջարկել է Հայաստանը ներառել այն երկրների շարքում, որի քաղաքացիները կարող են զբոսաշրջության նպատակով այցելել շենգենյան գոտի, ինչպես նաև` Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտենշտեյն: Ակնկալվում է, որ այսօր այս հարցը քննարկման ու քվեարկության կդրվի ԵՄ դեսպանների նիստում և հանձնարարականի կատարումն, այնուամենայնիվ, թողնված է ԵՄ անդամ պետությունների հայեցողությանը:

Առաջին հայացքից բավական հաճելի և դրական ներկայացվող այս որոշումն իրականում թաքնված ենթաշերտեր ունի։ Պատերազմում պարտություն կրած և արտագաղթի տեմպերի աճ գրանցած երկրում նոր խնդիրներ է հարուցելու։ Արևմուտքն այսպիսի ռևերանսներով փորձում է մաքրել իր մեղքը պատերազմի ընթացքում Հայաստանին չաջակցելու, ագրեսոր պետություններինն չդատապարտելու, պատերազմը կանխելու գործում միջոցներ չձեռնարկելու համար։ Այս նախաձեռնությունը մեկ այլ ռիսկ էլ է պարունակում։

Ակտիվ և ուսյալ զանգվածի շրջանում ուժգնացել են արտագաղթելու միտումները, և շատերը հնարավորություն են փնտրում լքելու Հայաստանը։ Այսինքն, ԵՄ նման նախաձեռնությունը խթանելու է արտագաղթը։ Տուրիստական վիզայով Եվրոպայում հայտնվելով՝ շատերը չեն էլ վերադառնա հայրենիք։ Հեռացողները, բնականաբար, գործող իշխանության քննադատներն են, որոնք չեն կարողանում համակերպվել հայրենիքն այսպիսի ծանր վիճակի հասցնելու համար։ Հայաստանում մնալով՝ նրանք վտանգում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, իսկ հեռացողներն այլևս վտանգավոր չեն։ Ուստի պետք է մեծ վերապահումներով մոտենալ արևմտյան այս և հարանման նախաձեռնություններին, հասկանալ դրանց ենթատեքստերն ու իրական նպատակները։

Միքայել Կյուրեղյան 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular