ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ վարչակազմի կողմից շնորհավորանքը սպասելի էր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Բայդենը խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և Փաշինյանին:

Այս թեմայով զրուցել ենք միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

Հարցին, թե սպասելի էր այդ ամենը` միջազգայնագետը պատասխանել է․ «Բնականաբար սպասելի էր, որ ԱՄՆ նախագահի կողմից պետք է շնորհավորանք լինի, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների կողմից այդ շնորհավորանքը եղավ: Կարծում եմ, որ կշնորհավորեն նաև վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Սա, ընդհանուր առմամբ, ընդունված պրակտիկա է, երբ Հայաստանի բոլոր ղեկավարները Միացյալ Նահանգներից և այլ պետություններից շնորհավորանքներ են ստացել պաշտոնում ընտրվելու և վերընտրվելու կապակցությամբ»։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է նշանակում Բայդենի այն հայտարարությունը, որ իրենք հավատարիմ են Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանը` Սուրեն Սարգսյանը պատասխանել է․ «Այդ հայտարարությունը նորություն չէ, ստանդարտ հայտարարություն է, քանի որ տարբեր ժամանակներում Վաշինգտոնի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մասով հայտարարություններ հնչել են: Ոչ մի բացառիկ բան, կարծում եմ՝ չկա»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular