ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում համավարակի դեմ պայքարի նոր քաղաքականություն է մշակվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի նոր շտամներն աշխարհում մի շարք խնդիրներ են առաջ բերել. բազմաթիվ երկրներում հիվանդացությունն ու COVID-19-ից մահացությունը վերջին շաբաթներին նկատելիորեն աճել են, ինչի հետեւանքով որոշ երկրներում եւ խոշոր քաղաքներում, այդ թվում նաեւ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նոր սահմանափակումներ են կիրառվում՝ վարակի տարածումը կանխելու համար:

ԱՆ մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում այս պահի դրությամբ համաճարակաբանական իրավիճակը կայուն է, բայց պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այլ երկրներում գրանցված իրավիճակը նաեւ Հայաստան չտեղափոխվի: Այդ իսկ պատճառով, Հայաստանը մտադիր է կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականության փոփոխություն իրականացնել:

«Աշխարհում համավարակի հետ կախված իրավիճակը գնալով լարվում է, եւ մենք չենք ուզում, որ Հայաստանն էլ նույն խնդիրների առաջ կանգնի», - ասաց ԱՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ մասնագետներն այժմ ուսումնասիրում են այլ երկրների փորձը՝ պատվաստումները խթանելու եւ կորոնավիրուսի տարածումը կանխելու ոլորտում, որպեսզի հասկանան, ինչ քայլեր է պետք ձեռնարկել Հայաստանում՝ հնարավոր խնդիրներից խուսափելու, համաճարակաբանական իրավիճակը կայուն եւ վերահսկելի պահելու ու հնարավոր խիստ սահմանափակումներից խուսափելու համար:

Բազմաթիվ մասնագետների խոսքով, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միակ արդյունավետ մեթոդն այս պահին պատվաստումներն են: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, առկա պատվաստանյութերը արդյունավետորեն պաշտպանում են կորոնավիրուսի շրջանառվող բոլոր շտամներից: Այդ իսկ պատճառով, պատվաստված մարդկանց վրա բազմաթիվ երկրներում գործող սահմանափակումները չեն տարածվում. Մոսկվայում, օրինակ, միայն պատվաստված մարդիկ կարող են ռեստորաններ եւ մի շարք այլ հասարակական վայրեր մուտք գործել:

Դեռ հայտնի չի, թե ինչ քայլեր է ներառելու համավարակի դեմ պայքարի նոր քաղաքականությունը եւ դրա շրջանակներում ինչ սահմանափակումներ կարող են ոչ հեռու ապագայում կիրառվել Հայաստանում, սակայն դրանք հավանաբար չեն տարածվի պատվաստված քաղաքացիների վրա, քանի որ վերջիններիս մոտ վարակվելու եւ COVID-19-ի ծանր տեսակով հիվանդանալու հավանականությունը շատ ցածր է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular