ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլոգեր Ռոման Բաղդասարյանը գործիք է դարձել Բաքվի ձեռքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ հայ բլոգեր Ռոման Բաղդասարյանը կարծես թե մոռացել է, թե որ կողմից է ինքը` Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի: YouTube-ի düzdanışaq ալիքը հրապարակել է երկու ժամ տևած հարցազրույցը Բաղդասարյանի և ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի «լրագրող» Իսմայիլ Ջալիլովի միջև:

Պատասխանելով հաղորդավարի հարցերին՝ Բաղդասարյանը, ինչպես ասում են, տնից դուրս է հանել ամբողջ կեղտոտ սպիտակեղենը: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններին հաճոյանալու ձգտմամբ (իսկ Բաղդասարյանի համակրանքը նրանց հանդեպ հայտնի է)՝ բլոգերը 44-օրյա պատերազմում կրած պարտության համար մեղադրել է նախորդ իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Չենք վիճի այդ փաստի հետ, քանի որ դրանում կա ճշմարտության հատիկ, բայց ներքին տարաձայնություններով ադրբեջանցիներին ուրախացնելը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն:

Բացի այդ, Բաղդասարյանը Արցախի ռազմական ղեկավարությանը մեղադրել է առաջնագծում տիրող իրավիճակի մասին ՀՀ ՊՆ-ին կեղծ տեղեկություններ տալու մեջ: Իր գրառումներում և ուղիղ հեռարձակումներում Բաղդասարյանը բազմիցս է ցեխ շպրտել Արցախի իշխանությունների և, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանի» (Քոչարյան, Սարգսյան) վրա:

Չնայած հայ ժողովրդին ավելի քան երբևէ պետք է միասնություն, այդպիսի բլոգերները և լրագրողները, ինչպիսին Բաղդասարյանն է, իրենց ոչ պրոֆեսիոնալ գործունեությամբ թշնամանք են սերմանում Հայաստանի և Արցախի հայերի մեջ: Բաղդասարյանն իր հայտարարություններով միայն ջուր է լցնում ադրբեջանական քարոզչության ջրաղացին, որը մեղադրում է Հայաստանի ղարաբաղյան առաջնորդներին Առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում իրենց պարտության ու ամոթի համար: Միևնույն ժամանակ, Ռոման Բաղդասարյանը բոլորովին չի մեղադրում Ադրբեջանին և նրա հանցավոր ղեկավարին Արցախի դեմ ագրեսիայի, խաղաղ բնակչության դեմ վայրագությունների, վարձկանների օգտագործման, հայոց նախնիների հողերի՝ Հադրութի և Շուշիի օկուպացիայի մեջ:

Միգուցե Բաղդասարյանը սպասարկում է որոշակի շրջանակների շահերը, որոնք ծայրաստիճան շահագրգռված են հայերի և ադրբեջանցիների միջև «խաղաղություն և վստահություն» հաստատելու մեջ: Սակայն յուրաքանչյուր հայ հիանալի հասկանում է, որ դա անհնար է, որ թշնամությունն ու ատելությունը երբեք չեն հաղթահարվի, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները հայատացության իրենց ընթացքի մեջ են:

Առանձին կարելի է նշել Իսմայիլ Ջալիլովի կեղծավոր «ընկերասիրությունը»: Ցուցադրելով, իբր, անկեղծ և ազնիվ երկխոսության պատրաստակամություն, Ջալիլովը հավատարիմ է մնում ադրբեջանական քարոզչությանը: Նա Արցախը անվանում է Ադրբեջանի տարածք, խոսում է հայերի ինչ-որ վանդալիզմի մասին, երբ միայն պատերազմի օրերին համացանցում հրապարակվել են ադրբեջանցի օկուպանտների կողմից կատարված վանդալիզմի տասնյակ ապացույցներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular